Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են դեմ Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած զորավարժություններին

Հուլիս 05,2016 18:55

Հիմնադիր խորհրդարանի` զորավարժությունների անցկացմանը դեմ է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այս նախաձեռնության մասին հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում կատարեց` զգուշացնելով այսօրինակ նախաձեռնության` վտանգավոր լինելու մասին: Նա մասնավորապես գրել էր. «Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի: Հատկապես դա անթույլատրելի է զինվորական վարքականոններին քաջատեղյակ նախկին զինվորականի այրերի կողմից: Ընդհանրապես ոչ թե բանակին են կոչ անում միանալ ինչ-որ շարժման, այլ միանում են բանակին, զինվորագրվում են Զինված ուժերին, ինչը արեցին հազարավոր կամավորներ՝ միանալով Պաշտպանության բանակին»:

Նշենք, որ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահի տեղակալ, վարչության անդամ Պավել Մանուկյանը, պարզաբանելով, թե իրենք ինչ են նախաձեռնել, նշել էր. «Կուրսերը լինելու են սպայական, դասընթացներ անցնելու են բոլորը՝ անկախ սեռից, ծանոթացնելու են ժամանակակից զենք-զինամթերքին, օգտվելու եւ զգուշանալու կանոններին: Լինելու է ԴՕՍԱՖ-ում»:

Aravot.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց` նմանատիպ նախաձեռնություններն ինչո՞վ կարող են վտանգավոր լինել, ինչպես նշել էր Արծրուն Հովհաննիսյանը, պարոն Վրթանեսյանը չցանկացավ առանձնապես ծավալուն խոսել այս նախաձեռնության մասին, քանի որ ըստ նրա` դեռ պարզ չէ, թե նախաձեռնության հեղինակներն ինչ նկատի ունեն. «Պետք է նախ հասկանալ` զորավարժություններ ասելով ի՞նչ նկատի ունեն, ի՞նչ նպատակ է հետապնդում տվյալ զորավարժությունը և ինչո՞ւ դա չի կարող արվել ՀՀ զինված ուժերի կազմում, և ինչ-որ քաղաքական կազմակերպություն պետք է առանձին դա անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031