Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասունցի Դավիթ» օպերան կներկայացվի Շուշիում և Երևանում

Հուլիս 07,2016 17:54

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր՝ 83-րդ թատերաշրջանը կբացվի Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայով:

«Սեպտեմբերի 1-ին Շուշիում, իսկ 7-ին կամ 8-ին Երևանում տեղի կունենա օպերայի պրեմիերան»,- Օպերային թատրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

Դառնալով նախորդ թատերաշրջանին՝ նա նշեց, որ այն, ինչ նախատեսել էին իրականացնել 2015-2016 թվականների ընթացքում, 80-90 տոկոսով իրականացրել են:

«Մեծ  ծրագրեր էինք մշակել թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հետ: Ցավոք, չհասցրինք իրականացնել, բայց մենք մեր պարտքն ենք համարում շարունակել դրանք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, Արզումանյանը նկատեց, որ նրա պակասը կա Հայաստանի բոլոր թատրոններում. «Բայց երիտասարդներն ավելի շատ են սկսել հետաքրքրվել օպերային արվեստով: Վերջին մեկ տարվա ընթացքում առավել ակտիվ ենք աշխատում երիտասարդական կազմակերպությունների, համալսարանների հետ: Պարտադիր չէ, որ տոմս գնեն, նոր կարողանան ներկայանալ. հրավիրում ենք իրենց ուսանողական տոմսերով: Պետք է նոր սերնդի մեջ վերականգնել սերը դեպի օպերային թատրոնը»,- ընդգծեց Անդրանիկ Արզումանյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031