Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա Հռոմի պապի շուրթերից ցեղասպանություն բառի արտաբերումը. Միքայել Սրբազանի կարծիքը

Հուլիս 07,2016 20:30

Aravot.am-ը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե Հռոմի պապի կողմից ցեղասպանության բառի օգտագործումից հետո կլինե՞ն երկրներ, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ ոչ մի կապ չունի Հռոմի պապի ասելը, որեւիցե էական ազդեցություն չի թողնի: Անշուշտ, ոմանք Գերմանիայի կողմից ճանաչումը կապեցին Հռոմի պապի ճանաչմանը հաջորդելու հետ, բայց ես բացարձակապես կապ չեմ տեսնում: Ամեն մեկն ասում է այն, ինչ որ ցանկանում է ասել, եւ ամեն մեկն ասում է իր շահերին համապատասխան: Միայն Հռոմի պապն է, որ կարող է շահերից վեր կանգնել եւ ասել զուտ բարոյական չափանիշներին ու բարոյական սկզբունքներին համապատասխան, ինչը որ չարեցին նախորդ  պապերը:

Ինչո՞ւ անցած Հռոմի պապերը չասացին. զուտ ոչ թե  բարոյական հարթությունը գերադասելով, այլ Վատիկանի նեղ շահերը գերադասելով: Ուրեմն ոչ մի երկիր էլ չի ասելու, քանի որ Հռոմի պապը ընդունեց, մենք էլ ընդունենք, այդպիսի բան չի կարող լինել: Առավել եւս, որ այսօր չկան այնպիսի կաթոլիկ երկրներ, որոնք, իրոք, կաթոլիկ են իրենց ճնշող մեծամասնությամբ ե՛ւ իրենց վարքով-բարքով եւ պիտի հետեւեն պապին: Այնպես որ սա զուտ բարոյական հարթության վրա է, եւ եթե սա ինչ-որ մեկի վրա պետք է լինի ինչ-որ ճնշում, դա պետք է լինի միայն Թուրքիան, ուրիշ ոչ ոք:

Ես չեմ կարծում Հռոմի պապի հերթական ցեղասպանություն ասելն ավելի մեծ քաղաքական շահ  ու օգուտ պետք է բերի, բայց դա չի նվազեցնում Հռոմի պապի արած քայլի նշանակությունը, որովհետեւ Հռոմի պապն ունեցավ այն քաջությունը, որ ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի հնչեցրեց ճշմարտությունը: Դրա համար, ես էլի ասել էի, որ Հռոմի պապը սրանով բարձրացավ, ոչ թե ցեղասպանության ճանաչումն ավելի մեծ քայլ արձանագրեց, այլ Հռոմի պապը բարձրացավ ու բարձրացրեց կաթոլիկ եկեղեցու վարկը», -ասաց Միքայել Սրբազանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031