Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը քննարկում է գործարարների առաջարկությունները Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ. (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 20:45

Aravot.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ Հարկային նոր օրենսգրքում մեծ փոփոխություններ են սպասվում ի շահ գործարարների, որոնք մի շարք խնդիրներ էին բարձրացրել բիզնեսին վնասող, ինչո՞ւ առաջին ընթերցմամբ օրենսգիրքն անցավ, երբ պիտի դեռ բարեփոխվի, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ասաց, որ ճիշտ է ընդունվել է, բայց բիզնես ներկայացուցիչների կողմից կան որոշակի առաջարկություններ, նկատառումներ. «Մենք փորձում ենք նրանց առաջարկությունները, դիտողությունները եւս հաշվի առնել` մինչեւ երկրորդ ընթերցումը»:

Ըստ պարոն Հովսեփյանի այդ ամբողջը հաշվի առնելուց հետո նոր միայն կարող ենք խոսել Հարկային նոր օրենսգրքի մասին. «Բայց մի բան ձեզ կարող եմ ասել, որ Հարկային նոր օրենսգիրքը մեկ նպատակ է հետապնդում, բարելավել ու նպաստել բիզնես միջավայրը եւ ավելի կառավարելի եւ տեսանելի դարձնել բիզնեսի հետագան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031