Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկը» լքեց եվրոպական ասպարեզը. ffa.am

Հուլիս 07,2016 21:42

ffa.am. Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի միջև:

Շնորհիվ Ալիկ Առաքելյանի և Ռոբերտ Մինասյանի խփած գոլերի «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հյուրնկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով:

0-1՝ Խոսե Գոնսալես, 10

1-1՝ Ալիկ Առաքելյան, 25

2-1`Ռոբերտ Մինասյան, 56

«Փյունիկը» հանդես եկավ հետևյալ կազմով՝

  1. Գոռ Մանուկյան, 4. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 7. Կամո Հովհաննիսյան, 8. Հովհաննես Փանոսյան, 11. Դավիթ Մանոյան, 15. Արթուր Յուսպաշյան (9. Ռազմիկ Հակոբյան, 54), 16. Ռոբերտ Հակոբյան, 18. Ալիկ Առաքելյան, 19. Ռոբերտ Մինասյան (30. Վարդգես Սաթումյան, 64), 23. Հովհաննես Հարությունյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031