Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման արդյունքները

Հուլիս 07,2016 22:00

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողներին, պատմեց, որ նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված կազմակերպչական, ներքաղաքական հարցեր, արտաքին քաղաքական զարգացումներ:

Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման արդյունքները:

Պարոն Շարմազանովի խոսքով, նիստում կարեւորել են նաեւ ՀԱՊԿ ԱԳ նախարարների վերջին հայտարարությունը, այն, ըստ պարոն Շարմազանովի, բավականին հայանպաստ էր:

«ՀԱՊԿ անդամ երկրները եւս մեկ անգամ սատարեցին Հայաստանին: Այդ հայտարարությունն աջակցություն էր Հայաստանին երեք կետով. ԱԳ նախարարները վերահաստատում են, որ ԼՂ ինքնորոշման հարցը այլընտրանք չունի, Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոփոխության ենթակա չէ, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների իրականացումն է, Իսկ Վիենայում պայմանավորվածություն ձեռք բերվեց վստահության, հետաքննության մեխանիզմներ ներդնել»,- ասաց պարոն Շարմազանովը:

Նրա մեկնաբանմամբ, ԱԳ նախարարների այդ համատեղ հայտարարությունը ցույց տվեց, որ գոնե երեք կետերի շուրջ ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ. «Սա արդյունք է ՀՀ իշխանությունների, ՀՀ նախագահի խիստ ու ճկուն քաղաքականության»:

Մանրամասնելով ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իրենց քննարկումները, պարոն Շարմազանովը հիշեցրեց, որ Վանաձորում տեղի է ունեցել շաբաթներ առաջ մարզային կառույցի նիստ, մարզային կառույցը տվել է  առաջին համարի անունը, ինչ վերաբերում է Գյումրին, ասաց՝ Գյումրու տարածքային ու մարզային կառույցը չի քննարկել, որոշում չի կայացրել, երբ լինի, կհրապարակեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031