Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ-ում Ադրբեջանի դրոշի տեղադրման մի տարբերակ կա». Շարմազանով

Հուլիս 07,2016 22:20

«Անկախ նրանից, թե Բաքվում ինչ հույսեր են փայփայում, պետք է նշեմ, որ Բաքվում թող հույսեր չփայփայեն, ԼՂ-ն չի եղել, չկա ու չի լինի Բաքվի տիրապետության տակ: ԼՂ-ում Ադրբեջանի դրոշի տեղադրման մի տարբերակ կա, երբ պաշտոնական Բաքուն ճանաչի պաշտոնական Ստեփանակերտը, բացի ԼՂՀ-ում Ադրբեջանի դեսպանություն ու այլ երկրների դեսպանության նման իր գլխին կծածանվի ադրբեջանական դրոշը. Այլ տարբերակ չկա»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ  Պուտին- Օբամա  հեռախոսազրույցին, ասաց՝ դրական են գնահատում. «Որովհետեւ երկու գերտերությունների ղեկավարներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ այս հարցում ունեն համահունչ դիրքորոշում, այսինքն, այն կարծիքը, որ  ԼՂ հիմնահարցում ռուս-ամերիկյան հակասություններ կան ու այն էլ խորքային, տեսանք՝ այդպես չէ: Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ ու ՌԴ ղեկավարները խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են»:

Ըստ պարոն Շարմազանովի, հիմնական սկզբունքների շուրջ երեք համանախագահ երկրների դիրքորոշումն էլ  համահունչ է. «Երեք համանախագահներն էլ գտնում են, որ թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է, որ պետք է կարողանանք մեր հասարակություններին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Մեզ համար առաջնային է խաղաղության ամրապնդումը, ինչպես նաեւ ԼՂ ինքնորոշման ամբողջական իրացումը  հանրաքվեի միջոցով, ԼՂ-ն պետք է կարողանա ամբողջապես իրացնել իր ինքնորոշման իրավունքը: ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Կարգավիճակի հարցը մեզ համար ամենակարեւորն է, մենք քարոզում ենք բացառապես խաղաղություն, տարածաշրջանը կշահի, եթե լինի խաղաղություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031