Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խորհուրդներ է տալու սպորտի նախարարին երկրից արտագաղթել ցանկացող ռեժիսորը. ArmLur.am

Հուլիս 07,2016 23:00

Դեռևս օրեր առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ռեժիսոր Արտյոմ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա տեղեկացրել էր, որ մեկ րոպե ավել չի ցանկանում մնալ Հայաստանում: Այսօր նրա անձի հետ կապված աղմուկ հանեց մեկ այլ իրադարձություն. նա նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:

ArmLur.am-ի հետ զրույցում Արտյոմ Հակոբյանը նախ զարմանք արտահայտեց, որ իր գրառումն այդքան աղմուկ է բարձրացրել, քանի որ նախկինում էլ որպես ՀՀ քաղաքացի, մշտապես բարձրաձայնել է իրեն հուզող խնդիրների մասին: Անդրադառնալով աշխատանքին նա նշեց. «Այս աշխատանքը շարունակությունն է իմ համագործակցության երկու կառույցի հետ` օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության: Ես տարիներ շարունակ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել իրենց հրավերով, հիմա շարունակում եմ  համագործակցությունս, պարզապես արդեն ֆիքսված աշխատանքով»: Արտյոմի խոսքով` գրառումն անելու օրերին աշխատանքի հարցը դեռ քննարկվում էր, իսկ գրառումը կապ չունի այդ ամենի հետ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «ArmLur.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031