Լրահոս
Օրվա լրահոսը

Սելավները նորից քանդել են Իջեւանի ճանապարհները

Հուլիս 08,2016 22:35

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ հուլիսի 2-ին տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները  մեծ վնաս են հասցրել Իջեւան քաղաքին, քանդել համայնքային նշանակության ճանապարհներ:

Untitled-Clip-01-4-(6)-(1)

Պատճառված վնասների հետեւանքները վերացնելու համար Իջեւանի քաղաքապետարանը գրեյդեր է գնել: Դրա միջոցով Տավուշի մարզկենտրոնի  բազմաթիվ  համայնքային ճանապարհներ վերականգնվել են:

Հունիսի 16-ին  տեղացած հորդ անձրեւներից առաջացած սելավները հող,քարեր,ավազ էին  լցրել համայնքի  ավտոճանապարհները: Կոմունալ ձեռնարկությունը  վերականգնել է ճանապարհները, հուլիսի 2-ին սելավները նոր վնասներ պատճառեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031