Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվեց Արգենտինայի Անկախության 200-րդ տարեդարձը

Հուլիս 08,2016 23:05

Հուլիսի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպվել՝  նվիրված Արգենտինայի Անկախության 200-րդ տարեդարձին:

Միջոցառման ժամանակ հնչեցին ՀՀ եւ Արգենտինայի օրհներգերը, ապա ողջույնի խոսք ասաց Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Դեսպանը կարեւորեց հայ-արգենտինական կապերը տարբեր ոլորտներում, անդրադարձավ նաեւ արգենտինահայ հզոր համայնքին:

argentinma2

Պարոն Ուրրիոլաբեիտիան նշեց, որ 200 տարի առաջ իրենք որոշեցին այլեւս գաղութ չլինել ու ահա արդեն տոնում են անկախության երկրորդ դարը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ից: 1993 թվականից Բուենոս Այրեսում գործում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Ի դեպ, Արգենտինան 2007թ. Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031