Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանի անունը լսելուն պես գովազդատուն փորձել է հրաժարվել գովազդից

Հուլիս 08,2016 23:23

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության հիմնադիր Սամվել Հարությունյանը հերքում է տեղեկությունները, թե «Միգը» պատկանում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին:

«100 տոկոսով այս ստուդիան իմն է: Իմ սեփական ստուդիան է, մասնավոր հեռուստաընկերություն»,- Aravot.am-ին վստահեցրեց Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով, Լոռի TV-ի խմբագիր Նարինե Ավետիսյանի հայտարարությունից հետո, թե «Միգը» Արթուր Բաղդասարյանինն է, իրեն է զանգել իր գովազդատուներից մեկը ու խնդրել՝ գովազդը հանել «Միգից».

«Ասում եմ՝ ինչու, ասում է՝ չեմ ուզում  ես ձեր քաղաքական խաղերի մեջ ընկնել, Արթուր Բաղդասարյանի ստուդիան է, ես իր հետ խնդիր չունեմ, ոչ կողմ եմ, ոչ՝ դեմ, բայց չեմ ուզում քաղաքական  խաղերի մեջ ընկնել: Ես ձեզ վստահեցնում եմ՝ զրպարտանք է, սուտ, թե «Միգը» Արթուր Բաղդասարյանինն է, ես լիցենզիան էլ, վկայականն էլ ցանկացած պահի կարող եմ հրապարակել: Ես եմ այս հեռուստաընկերության հիմնադիրը, ես եմ ստեղծել՝ երեք կասետից»:

Ինչ վերաբերում է, թե «Միգը» ամբողջությամբ Հ3-ի արտադրանքն է վերահեռարձակում, պարոն Հարությունյանը կրկին հերքեց. «Վանաձոր զանգեք, հարցրեք՝ հիմա «Միգով» ինչ է գնում, կասեն՝ մեր լուրերը: Ասում է՝ Վանաձորի երեք հեռուստաալիքներն էլ հեռարձակում են երեւանյան հեռուստաալիքները, բա ինչ անեն, ձեզ նման մուլտեր ու ֆիլմեր ցույց տա՞ն… Օրենքը պահանջում է՝ առնվազն 65 տոկոսը լինի հայրենական արտադրություն: 186.000 բնակչություն ունեցող քաղաքը դարձել է 70-80 000 բնակչություն ունեցող քաղաք, այս կիսասոված վիճակում, արտագաղթի պայմաններում տեղական, ռայոնի ստուդիաները կարո՞ղ են 24 ժամ սեփական արտադրություն ապահովել: 24 ժամ մենք եթերում չենք էլ լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031