Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում գիշերը դանակահարվել են երկու երիտասարդներ. shamshyan.com

Հուլիս 09,2016 10:51

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակիչ, 21-ամյա Նելսոն Ասատրյանը:

Հիվանդանոցում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և կատարվածի մասին իր վիճակի չեն որևէ տեղեկություն հայտնել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Մարգարյան փողոցի վրա գործող «Կայզեր» սուպերմարկետի մոտից, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր:

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031