Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Երևանում անցկացվել է «Գունազարդ վազք» 2-րդ վազքարշավը

Հուլիս 09,2016 16:01

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով  մայրաքաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Գաղափարի հիմնական նպատակը այդպիսի  մարաթոններով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթն ու զանգվածային սպորտը զարգացնելն է:

Մարզական միջոցառումը մեկնարկել է առավոտյան ժամը 07:00-ին, մասնակիցների գրանցումով ու առավոտյան նախավարժանքով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից: Վազքարշավի մեկնարկը տրվել է ժամը 9:00-ին: Վազքուղին ներառում էր  Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածը: Վազքի ընթացքում մարզիկները պատվել են  էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով: Թեև վազքարշավը մրցութային չէր, սակայն վազքուղին առաջինը հատած   երեքական  տղաներն ու աղջիկները պարգևատրվել են գլխավոր հովանավոր «Ամերիա» բանկի մրցանակներով:

«Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է  2015 թվականից և սովորական վազքարշավների համեմատ ոչ միայն մարզական նշանակություն ունի, այլև  դիտարկվում է որպես զվարճանք: Վազքարշավի հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: «Գունազարդ վազքը» կամ «Color run Yerevan 2016» -ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառման բաղկացուցիչ է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում. ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն:

Վազքի ավարտը նշանավորվել է երաժշտական գունազարդ «հրավառությամբ» ու   «Color Dance Party» դիսկոտեկով: Ի դեպ, միջոցառումից առաջ գունազարդված մասնակիցները լուսանկարվել են հանրահայտ արտիստների, երգիչների ու հաղորդավարների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031