Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց 13-րդ «Ոսկե ծիրանը» (ֆոտոշարք)

Հուլիս 10,2016 18:52

Հուլիսի 10-ին  «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց  «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Հանդիսատեսը մինչեւ հուլիսի 17-ը հնարավորություն կունենա վայելել աշխարհի լավագույն ֆիլմերը եւ հանդիպել կինոյի դեմքերի հետ:

voske-ciran1

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ  փառատոնի բացմանը նախորդեց  ծիրանօրհնեքի արարողությունը, ապա Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի եւ Ալբերտ Յավուրյանի անվանական աստղերը:

voske-ciran4 voske-ciran3 voske-ciran2

Դրանից հետո կարմիր գորգի հանդիսավոր արարողությունն էր:

voske-ciran

«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ հիմա դժվարին ժամանակներում ենք ապրում, եւ ամեն ինչ արվում է ազգայինը մոռանալու համար, իսկ երեք մեծանուն կինոգործիչների աստղերը բացելով, իրենք ուզում են կոչ անել՝ չմոռանալ հայ մշակույթի երախտավորներին: «Նրանց մոռանալն ուղղակի սրիկայություն կլինի»,-ասաց պարոն Խաչատրյանը:

harutyun-xachatryan

Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը Կեսայանցի, Քեոսայանի եւ  Յավուրյանի աստղերը որակեց չքնաղ եռանկյունի, հայկական կինոյի ամենատես աչքեր: Ասաց, որ սովորաբար աստղերով սքանչանում են հեռվից, բայց երեք անվանիները հնարավորություն են տվել, որ իրենց արվեստով միշտ սքանչանանք: Ալբերտ Յավուրյանի տիկինը համբուրեց լուսահոգի արվեստագետի աստղը: Հուզված ՝էին բոլորը: Ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ պատիվ է ունեցել երեքի հետ էլ աշխատել ու շատ մոտիկից ճանաչել է Կեսայանցին, Քեոսայանին եւ Յավուրյանին:

david-muradyan2

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

david-muradyan1

«Ոսկե ծիրանի»  բացման ֆիլմն  է 1926 թ. Հայֆիլմ » կինոստուդիայի նկարահանած «Զարե»  համր գեղարվեստական ֆիլմը: Ցուցադրությունն ուղեկցվեց  ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի կենդանի կատարմամբ:

«Զարեն»   պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի եւ ցարական պաշտոնյաների դեմ նրանց մղած պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Համո Բեկնազարյանն է:

«Ոսկե ծիրանը» բավականին գումար է ծախսել այն Մոսկվայում թվայնացնելու համար:

«Հայաստանի համար դժվարին տարի էր, բայց մեր կառավարությունը, մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, փառատոնի պատվավոր նախագահ Լեւոն Սարգսյանը եւ մեր գլխավոր հովանավոր Վիվա Սել-ՄՏՍ-ը ամեն ինչ արեցին, որ փառատոնի ընթացքը շարունակվի»,- նշեց Հարություն Խաչատրյանը: Նրա առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգվեց «Ոսկե ծիրանի» բարեկամ, իրանցի անվանի ռեժիսոր Աբաս Քիառոստամիի հիշատակը:

voske-ciran6 voske-ciran5 harutyun-xachatryan6
david-muradyan

voske-ciran1 voske-ciran

harutyunxachatryan1

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Opening of Albert Yavuryan's star in frames of the 13th Golden Apricot Yerevan Film Festival took place on Charles Aznavour Square

Opening of Albert Yavuryan’s star in frames of the 13th Golden Apricot Yerevan Film Festival took place on Charles Aznavour Square

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Participants of the Golden Apricot Film Festival on the red carpet path into the Moscow Cinema

Official opening ceremony of 'Golden Apricot 13th Yerevan International Film Festival' took place

Official opening ceremony of ‘Golden Apricot 13th Yerevan International Film Festival’ took place

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031