Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար». Սերժ Սարգսյան

Հուլիս 10,2016 20:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆ: Ավելորդ չէ նաև կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին և նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան ու բաղադրիչ է:

«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար: Մշակութային-հոգևոր առումով այն նաև փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ և արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն և լեփ-լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին և հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031