Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. ԼՂՀ հարցը լուծվելու է ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 15:50

«Հայաստանի համար ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ եւ չի կարող լինել, Հայաստանի իրական անվտանգության բանաձեւը գոյություն ունի միայն Հյուսիսատլանտյան դաշինքի սահմաններում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետի համոզմամբ`այդ անդամակցության ճանապարհն է, որը բերելու է հակամարտությունների կարգավորում:

Անցած շաբաթ Երեւանում կայացավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը: Նիստից հետո հայտարարվեց, որ ՀԱՊԿ-ը առաջիկայում հրապարակելու է մինչեւ 2028 թվականի իր գործունեության ծրագիրը, որում ներառվելու է նաեւ դրույթ`ՀԱՊԿ անդամ երկրները դեմ են արտահայտվելու ՆԱՏՕ-ի`դեպի Արեւելք ընդլայնմանը`ՆԱՏՕ-ն հռչակելով սպառնալիք: Հայաստանը, ՀԱՊԿ անդամ է, բայց բավական արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ:

Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյան

«Հայաստանի`երկու պարանի վրա խաղալու քաղաքականությունը, որը Վարդան Օսկանյանի կողմից անվանվեց կոմպլեմենտար, այլեւս լուրջ չի ընդունվում»,- ասում է քաղաքագետը`նկատելով, որ ԵԽ խորհրդարանական բոլոր վեհաժողովներում Հայաստանը ներկայանում է պատվիրակությունների այնպիսի ղեկավարներով, որոնք ընդգծված հակաարեւմտյան եւ ռուսամետ հայացքներ ունեն, «ռազմավարական դաշնակցի» պատճառով Հայաստանը հակավրացական եւ հակաուկրաինական քաղաքականություն է վարում. «Կանգնած ենք ռազմավարական շրջադարձի առջեւ: ՀԱՊԿ, ԵՏՄ զարմանահրաշ անվանումներով կազմակերպությունները Հայաստանին սպառնում են ճահճացում եւ պետականության կորուստ»:

Խնդիրը հայաստանյան է, բայց առայժմ քաղաքագետը ներսում չի տեսնում այն ուժը, որը այդ ռազմավարական շրջադարձը կիրականացնի: Բայց նկատում է` հասարակության մեջ գիտակցությունը կա եւ այն չի կարող իր անդրադարձը չունենալ:

Քաղաքագետը հատկանշական է համարում այն, որ ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովը կայացավ Վարշավայում: 61 տարի առաջ ԽՍՀՄ-ի կողմից Վարշավայում ձեռք ստեղծվեց Վարշավյան պակտը: Նրա համոզմամբ, պատմության ընթացքը ցույց է տալիս, որ գնում է միասնական Եվրոպայի սահմանների ընդլայնման եւ Ուկրաինայի ու Վրաստանի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը խոսում է այն մասին, որ այս ամենն ավարտվելու է Եվրոպայի սահմանների ընդգծմամբ`ներառելով նաեւ Հայաստանը, որը գտնվում է Հարավային Եվրոպայում:

Այս գագաթաժողովում, հիշեցնենք, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն համաձայնագիր կնքեցին`հիբրիդային սպառնալիքների դեմ: Սպառնալիքները Հարավից եւ Արեւելքից են`Իսլամական պետությունը, չկայացած պետությունների հիմնախնդիրը եւ ՌԴ-ն:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031