Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն «Սինոփսիս Արմենիա» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ

Հուլիս 11,2016 19:33

Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ և ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի մասնակիցներն այցելեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Հավաքի մասնակիցներին ողջունեց ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նա մասնավորապես նշեց. «Շատ կարևոր հյուրեր եք մեր համար: Սիրով կծանոթացնեմ մեր կազմակերպության գործունեությանը: Համոզված եմ, որ ձեզնից շատերը ոլորտի լավագույն մասնագետներ կդառնան, Հայաստանը ճանաչելի կդարձնեն աշխարհին: Մեր հիմնական առավելությունը մարդկային կապիտալն է, մեծ պոտենցիալը: Մեր ոլորտի գործունեության համար սահմանները չեն կարող խոչընդոտ լինել: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2004թ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիան դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը.: Այսօր այն ամենամեծ IT ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով»:

Երիտասարդները ծանոթացան կազմակերպության հաջողության պատմությանը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զարգացման համաշխարհային միտումներին և մարտահրավերներին, շրջայց կատարեցին նաև ընկերության ուսումնական դեպարտամենտում:

Այնուհետև հավաքի մասնակիցները այցելեցին «ԲեթԿոնստրակտ» ընկերություն, որտեղ երիտասարդներին դիմավորեց կազմակերպության ներքին զարգացման ղեկավար Արմինե Մկրտչյանը և ԱՄՆ-ից մեկ օրով Հայաստանում գտնվող «ԲեթԿոնստրակտ» ընկերության (CEO) գլխավոր տնօրեն Վահե Բալուլյանը: Հյուրերը ծանոթացան ընկերության գործունեությանը, վերջին նվաճումներին և ապագա ծրագրերին: Երիտասարդները հանդիպեցին նաև ընկերության սփյուռքահայ աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրին Հայաստանում ապրելու եւ աշխատելու իրենց փորձը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031