Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը կներկայացնի լավագույն կինոնմուշները

Հուլիս 11,2016 22:45

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի  շրջանակում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացվում է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը նվիրված է Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին:

Ինչպես «Անի» հյուրանոցում հուլիսի 11-ին կայացած շնորհանդեսի ժամանակ նշեց  Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանը, ծրագրի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:

sh1 sh3

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, փառատոնը բրիտանական խորհրդի հետ համագործակցում է արդեն 13 տարի:  «Համագործակցությունը միշտ ստեղծում է արվեստ, իսկ մեր բարեկամները հրաշալի ֆիլմեր են ստեղծել; Շեքսպիրյան ծրագիր չունենալը մեծ մեղք կլիներ: Այնպես որ վայելեք «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը փառատոնի իմ սիրած ծրագրերից է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031