Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Լավ կլիներ, որ պարոն Սեֆիլյանի պաշտպանները զբաղվեին պարոն Սեֆիլյանի պաշտպանությամբ». «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2016 11:21

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանը (լուսանկարում) պաշտպանական ռազմավարություն է ընտրել, որի մասին դեռ չի բարձրաձայնում։

Սեֆիլյանի պաշտպանների խոսքով՝ Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ: Նրա եւ Սեֆիլյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է տեղի ունեցել։ Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

– Գործով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանների խոսքով, Հովհաննես Պետրոսյանը ցուցմունք է տվել նրա դեմ։ Սրա մասին ի՞նչ կասեք։

– Լավ կլիներ, որ պարոն Սեֆիլյանի պաշտպանները զբաղվեին պարոն Սեֆիլյանի պաշտպանությամբ, երբ որ մարդիկ զբաղված են մի անձի պաշտպանությունով, չփորձեն վարկաբեկել մյուս անձին։

– Այսինքն՝ ձեր պաշտպանյալ Սեֆիլյանի դեմ ցուցմունք չի՞ տվել:

– Ես ընդամենը հրաժարվեցի պատասխանել այդ հարցին։ Նախաքննության փուլում ով ինչ ցուցմունքներ է տվել՝ այդ մասին ես ձեզ տեղեկություն հայտնելու իրավունք չունեմ։

– Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալի նկատմամբ ճնշումներ գործադրվե՞լ են։

– Ճիշտն ասած, չեմ կարծում, համենայնդեպս, ինձ նման փաստեր հայտնի չեն։ Երբ ես մեկուսարանում այցելել եմ իմ պաշտպանյալին, մարմնի վրա հետքեր չեմ նկատել։ Հովհաննես Պետրոսյանը նման բաների մասին չի խոսել։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031