Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 10-15-ից հետո թուրքերը 7 օրվա աշխուժություն կցուցաբերեն». Վովա Վարդանովը` ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին. (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 12:25

Սեպտեմբերի եւ հոկտեմբերի սկզբին ղարաբաղաադրբեջանական սահմանին սպասվում է լարվածություն: Այսպես է կարծում Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր` հուլիսի 13-ին նա մեկնաբանեց, թե հանրության շրջանում օգոստոսին պատերազմի վերսկսման հավանականության շուրջ մտավախությունն ինչով է պայմանավորված. «Օգոստոսի եւ հուլիսի կեսերին լարվածություն էր առաջանում, քանի որ մերձկասպյան թուրքերի մոտ ավարտվում էին հատուկ ստորաբաժանումների դասերը, որոնք անցնում էին օսմանյան թուրքերի ղեկավարությամբ: Այդ դասընթացների շրջանավարտները ՀՀ սահմանին ապացուցում էին իրենց մասնագետ լինելը եւ կրակելով հայ զինվորներին` ձեռք էին բերում որակավորում: Կարճ ասած` օգոստոսին ոչ մի բան չեմ սպասում»:

Ըստ Վարդանովի` հողի խոնավության պայմաններում հակառակորդը հնարավորություն է ստանում «ճանգռելու մարտավարությամբ» առաջխաղացում ունենալ. «Դա նույն մարտավարությունն է, որը Ուկրաինան քանի տարի կիրառում է Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների դեմ պայքարելուց: Շատերի համար զարմանալի է` ապրիլին թուրքը ինչպե՞ս դիրքեր վերցրեց ու առաջ չգնաց: Չարեց, որովհետեւ նախատեսել էր փոքր «ռիվոգներով»…»Ճանգռելու տակտիկան» կփորձեն կիրառել, որը մենք էլ ենք անում, բայց առանց զոհերի եւ մարդասպանությունների: Քարվաճառում է նման բան եղել, Եղնիկների մոտ էլ:

Սեպտեմբերին թուրքերը կարող են աշխուժանալ, քանի որ խոնավ հողը թույլ չի տա, որ մենք պատասխան գործողություններ անենք, իսկ եթե անմիտ նետվենք առաջ, տեխնիկան կթաղվի ցեխի մեջ, տեղաշարժվելն էլ է դժվարանում: Հաշվի առնելով խոնավ տարին` կարելի է սպասել, որ սեպտեմբերի 10-15 հետո յոթ օրվա աշխուժություն կցուցաբերեն»:

Վովա Վարդանովի խոսքով` եթե հուլիսի կեսերից չորային լինի, կանխատեսվածը կհետաձգվի մոտ 20 օրով: Վարդանովը կարծում է, որ մեր բանակի ապրիլյան ռազմական գործողություններից հետո բանակի ղեկավարությունը հետեւություններ արել է եւ թույլ չի տա հակառակորդի առաջխաղացումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031