Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները բենտոնիտի փոշի են արտադրում, Իջեւանի կոմբինատին նորից դատի են տվել

Հուլիս 14,2016 18:42

Երեւան քաղաքի Երկմալյան 6 հասցեում գրանցված «Սան հոլդինգ» ՍՊԸ-ն գումարի բռնագանձման պահանջով դատի է տվել Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այդ քաղաքացիական հայցով վճռի հրապարակման օր է նշանակված հուլիսի 15-ը:

Նախկինում հայտնել ենք, որ մատուցված ծառայությունների դիմաց տարբեր ընկերություններ դատի են տվել բենտոնիտի կոմբինատին: 2009 թվականին վրացիները խորհրդային տարիներին հզոր Իջեւանի բենտոնիտ կոմբինատից արտադրական հոսքագիծ են գնել, որը տրվել է ադրբեջանցիներին: Այդ հոսքագիծը բենտոնիտի փոշի է արտադրում Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համո says:

    Գրեթե ինչպես միշտ, Ոսկանի նյութից բան չհասկացվեց:

  2. Մեկը հեռուստացույցը տանում է նորոգման, վարպետի մոտ: Վերջինս հարցնում է՝ ո՞րն է խնդիրը: Սա էլ ասում է՝ նստած մեխով ականջս էի քորում, մեկ էլ հեռուստացույցի ձայնը կորավ: 6000-ից ավել մարդ հասկացավ գրածի իմաստը….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031