Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի գլխավոր շտաբը զավթել է իշխանությունը

Հուլիս 16,2016 01:20

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է երկրի իշխանությունը զավթելու մասին, հայտնում են լրատվամիջոցները: «ԱՊԱ» գործակալությունը գրում է. ըստ Թուրքիայի գլխավոր շտապի հայտարարության` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալվել է, իշխանությունը զինվորականների ձեռքում է (ավելի ուշ կայքից հեռացվեց Էրդողանի ձերբակալության մասին ապատեղեկատվությունը.-խմբ.): Bbc-ի  փոխանցմամբ` զինվորականները հայտարարել են, որ կատարվածը հանուն «օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների պաշտպանության համար է»:

Միաժամանակ, Անկարայում կրակոցներ են հնչել: «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Reuters-ին` գրում է,  որ օդում նկատվել են կործանիչներ եւ ռազմական ուղղաթիռներ, տեղի են ունենում զինվորականների կուտակումներ, դեպի Բոսֆորի նեղուց տանող կամուրջները փակ են: Անկարայում արգելափակվել են «Ֆեյսբուքը» եւ «Թվիթերը»:

165180_src 165181_src 165182_src 165183_src 1 (1)

Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ կատարվածը հեղաշրջում անվանելն այնքան էլ ճիշտ չէ. «թող քաղաքացիները հանգիստ լինեն, մեղավորները խիստ պատիժ կկրեն»:

Թուրքական լրատվամիջոցները նաեւ գրում են, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը փակ է, իսկ Անկարայի փողոցներում տանկեր կան, իսկ պետական հեռուստաընկերությունն էլ դադարեցրել է հեռարձակումը:

Լուսանկարները` թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ամենայն հավանականությամբ թուրքի հերթական կապիկություններից է՝ազատվելու անցանկալի տարրերից: Տեսնես իր նոր ռուս բարեկամ ցարը գաղափարական առումով մասնակցել է ծրագրի մշակմանը?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031