Լրահոս
Օրվա լրահոսը

Բանջարեղենով եւ պանրով մաֆիններ

Հուլիս 17,2016 12:30

Նրբահամ եւ աչք շոյող այս թխվածքները շատ հարմար են ե՛ւ որպես նախաճաշ, ե՛ւ որպես նախուտեստ, ե՛ւ որպես թեթեւ ընթրիք: Դրանք կարող եք վերցնել ձեզ հետ պիկնիկի համար, ինչպես նաեւ աշխատավայրում կամ դպրոցում արագ կերպով քաղցը հագեցնելու նպատակով:

Անհրաժեշտ մթերքները

Կաթնաշոռ-200 գրամ
Քերած պանիր- 100 գրամ (կարեւոր չէ՝ ինչ տեսակի)
Ձու-2 հատ
Գազար- 1 հատ
Դդմիկ-2 հատ
Կարմիր կամ կանաչ թարմ պղպեղ- 1 հատ
Կանաչ սոխ- մի քանի ճյուղ (կամ 0,5 գլուխ սոխ)
Սխտոր- 2 պճեղ
Թարմ կանաչի- մի քանի ճյուղ (կարող եք վերցնել մաղադանոս, դաղձ, համեմ, սամիթ եւ այլն)
Ալյուր- 2 բաժակ (մաֆինի հաճելի գույնի համար կարող եք ալյուրի ողջ քանակի 1/4-ը, այսինքն՝ 0,5 բաժակը, փոխարինել եգիպտացորենի խոշոր աղացած ալյուրով (ոչ մի դեպքում չշփոթեք եգիպտացորենի օսլայի հետ)
Սոդա- 1 թեյի գդալ
Թթվասեր կամ մածուն- 0,5 բաժակ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կանաչիները եւ բանջարեղենը լավ լվանալ: Մանր կտրատել սոխը, թարմ պղպեղները, սխտորը, կանաչին: Խոշոր անցքերով քերիչով քերեք գազարն ու դդմիկը: Դդմիկը քերելուց հետո ձեռքերով լավ քամեք, որպեսզի որքան հնարավոր է՝ ջրազրկվի:

mafin1

Թասիկի մեջ լցրեք բանջարեղենն ու կանաչին, ավելացրեք կաթնաշոռը, քերած պանիրը, թթվասերը, բուսական յուղը եւ ձուն, գդալով լավ խառնեք, ապա ավելացրեք ալյուրն ու սոդան, շարունակեք խառնել: Կեքսերի համար նախատեսված հրակայուն ամանի մեջ դրեք կեքսերի ձեւաթղթերը, կամ էլ՝ պարզապես պատեք բուսական յուղով: Պատրաստի խառնուրդը գդալ-գդալ լցրեք ֆորմաների մեջ:

mafin2

mafin3 mafin4 mafin5 mafin6Ջեռոցը նախապես տաքացրեք 180 աստիճանով, մաֆինները դրեք ջեռոցը: Հնարավորության դեպքում մաֆինների վրա մանր քերած պարմեզան լցրեք, յուրաքանչյուրի վրա՝ մոտ մեկ պտղունց:

mafin7

Մաֆինները պատրաստ կլինեն 20-30 րոպեից: Կարող եք ուտել ինչպես տաք վիճակում, այնպես էլ՝ սառը:

mafin8

Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

16.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031