Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը գերազանց ծառայության համար արժանացել էր երկու տասնյակ խրախուսանքների

Հուլիս 17,2016 22:14

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան:

Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին:

Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:

Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Արթուր Վանոյանի՝ հրաշալի մարդու, հոր, ընկերոջ, պատվախնդիր սպայի և բարձրակարգ մասնագետի հիշատակը կմնա բոլորիս սրտում:

Աշոտ Ահարոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031