Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նրանք ինքնազոհության են գնացել». Արմեն Մարտիրոսյանը` զինված հարձակում իրականացրած անձանց մասին (ֆոտոշարք)

Հուլիս 17,2016 22:22

Ազատության հրապարակում շարունակվում է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության խաղաղ ակցիան: Քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածք զինված ներխուժում իրականացրած անձինք «ինքնազոհողության են գնացել»:

Արմեն Մարտիրոսյանը կատարվածը բնորոշում է, որպես Ժիրայր Սեֆիլյանի դեմ առաջադրված անհիմն մեղադրանքի եւ նրան մեկուսացնելու հետեւանք: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ շատերի պես ցավ է ապրում զոհված ոստիկանի համար, սակայն, ՊՊԾ գնդի տարածք ներխուժածներից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ զրույցից հասկացել է, որ ոստիկաններն են հարձակվել, «Հիմնադիր խորհրդարանի» զինված անդամները պատասխան կրակ են բացել ոստիկանների վրա:

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվել են մոտ 60 քաղաքացիներ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, հասարակության կողմից նման ծավալի աջակցությունը բավարար չէ: Արմեն Մարտիրոսյանը բարկացած նկատեց, որ Օպերային թատրոնին հարակից սրճարաններից մեկում միտումնավոր բարձրացրել են երաժշտության ձայնն այնպես, որ ինքը ստիպված բղավելով է խոսում: Նկատենք, որ մինչեւ հավաքի մեկնարկը, նշված սրճարանից բարձր երաժշտության ձայն չէր լսվում:

azatutyan hraparak vostikanner vostikanner-qaxaqacinerԻ դեպ, բարկացած քաղաքացիները փորձեցին իրենց զայրույթը թափել հեռուստաընկերություններից մեկի լրագրողի եւ օպերատորի վրա` պատճառաբանելով, թե վերջիններս այսօր կատարվածը «մոնտաժված» են ներկայացնում: Վեճին միջամտեց Արմեն Մարտիրոսյանը` քաղաքացիներին հորդորելով զսպել զայրույթը եւ լրագրողներին չխանգարել աշխատել:

Լուիզա Սուքիասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայաստանի ժողովուրդը իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխելու որևէ հնարավորություն չունի, իսկ այսօրվա իշխանությունը պետք է փոխվի հայոց ազգի գոյությունը ապահովելու համար: Սերժ Սարգսյանը անմեղսունակ անձ է, և նրանից ամեն ինչ սպասելի է: Երկիրը գտնվում է անդունդի եզրին, իսկ իշխանավորները խնջույքների մեջ են: Երկիրը փրկելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Ինչպես կավարտվի այս գործողությունը դեռևս պարզ չէ, Բայց իշխող վերնախավը մտածելու շատ բան ունի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031