Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձանց ազատ արձակեցին

Հուլիս 17,2016 23:45

Քիչ առաջ ոստիկանության «Մուշ» բաժնից ազատ արձակեցին առավոտից ոստիկանությունում պահվող Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանին: Նա վերջին անձն էր, որին մինչ գիշերվա այս ժամը պահում էին ոստիկանությունում, մինչ այդ ոստիկանության «Կումայրի» բաժնից ազատ էին արձակել առավոտյան ժամը 9-ից ոստիկանությունում գտնվող «Ժառանգություն» կուսակցության անդամ Եղիշե Շարյանին ու Կառնուտ գյուղի էլեկտրիկին՝ Սևակ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության «Կումայրի» բաժին բերման էին ենթարկել նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ու ազգագրագետ Արտաշես Բոյաջյանին: Ոստիկանները, մտնելով «էլեկտրիկ Գյումրիի» ակտիվիստների տները, զրույցի էին հրավիրել նրանց: Ակտիվիստների ասելով, զրույցը կարճ էր տևել, որովհետև թեմա չկար զրուցելու, նրանցից շատերը հենց ոստիկաններից էին լսել երևանյան դեպքերի մասին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031