Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների Խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ

Հուլիս 18,2016 20:30

2016 թվականի հուլիսի 18-ին Դիտորդների խումբը ստանալով բազում ահազանգեր այցելություններ է կատարել «Նուբարաշեն», «Կոշ» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ։

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ընթացքում Խմբի անդամները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին: Վերջինս նշել է, որ գտնվում է լավ վիճակում, որևէ ճնշում իր նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։

Այց է կատարվել նաև «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպումներ են տեղի ունեցել Լիպարիտ Պետրոսյանի, Ալեք Պողոսյանի, Վահե Մկրտչյանի հետ։ Նշենք, որ հանդիպման պահին Լիպարիտ Պետրոսյանը մեկուսացված էր, ՔԿՀ աշխատակիցների խոսքով վերջինիս անվտանգությունը ապահովվելու նպատակով է տեղի ունեցել մեկուսացումը։ Ալեք Պողոսյանը և Վահե Մկրտչյանը, հայտնել են, որ վերջին իրադարձությունների հետ կապված իրենց նկատմամբ որևէ ճնշում չի եղել։

«Վարդաշեն» ՔԿՀ-ում դիտորդները հանդիպել են Վոլոդիա Ավետիսյանին և Շանթ Հարությունյանին։ Վերջիններիս խոսքերով որևէ ճնշում իրենց նկատմամբ վերջին իրադարձությունների հետ կապված չի եղել։ ՔԿՀ-ում դիտորդների Խմբին արգելել են հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում արտաքին աշխարհի հետ Ժ. Սեֆիլյանի կապը սահմանափակելու հետ կապված և իրենց լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել հանդիպել վերջինիս։

Դիտորդների խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031