Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե…

Հուլիս 19,2016 14:55

Սարմեն Ղահրամանյան

/հատվածներ վեպից/

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ¬հան¬¬րա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող¬քիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա¬կից»:
Հյուգո

Եւ «Աչա-մամա»-մորական տատը մեկ-մեկ, երբ տղայենց տուն էր գալիս, տղային քաշում-կողքը նստեցնում-ձեռքը մեկնում, գյուղի տակը, տղայենց տան ներքեւը, նոր նախագծով կառուցված-գյուղի մի մասի շարքով-զուգահեռաբար շարված տները ցույց տալիս ու ասում էր, ասում է՝ էս տեսե՞լ ես, երբ են կառուցել. էս վերջերն են կառուցել, դու դեռ փոքր էիր. բուլդոզերները գցած՝ էդ հարյուրամյա ծառերը ո՜նց էին տակռահան անելով սպանում: Էս վերջերն են կառուցել, իսկ էս տների տեղը՝ անտառ էր, այգիներ էր՝ բերքատու, երկինք խոյացած տեսակ-տեսակ ծառերով, մե՜ծ ծառերով. վրաները կախովի, գլխիս չափ ճութերը վրաները, ծառերին փաթաթված խաղողի վազերով: Էս ամբողջ տարածքը, է՜, ձեր տան-տակից, գյուղի տակից մինչեւ Աղդամ ձգվող խո՜ւլ անտառ ու այգիներ էր: Այգիներ էր խաղողի վազերը մինչեւ երկինք վրաները փաթաթված տեսակ-տեսակ ծառերով, եւ իմ հոր՝ Լալազարի այգիներն էր: Իմ հոր՝ Լալազարի: Գյուղի ու ձեր տան տակից մինչեւ Աղդամ ձգվող տարածքը՝ իմ հոր՝ Լալազարի տարածքն էր՝ խոր-խորանան, է՜, դրանք, գլխակեր խոր-խորանան, որ նեղմտությունից կերան հորս գլուխը: Կերան հորս գլուխն իրենց գլխակեր, լավ քարոզ կարդացող՝ «հնգամյակը՝ եռամյակում»-ծույլ ու անբան իրենց հալերով:

Ու տղան, ծնված օրից, մայրական տատին ու պապին էր տեսել, նրանց հետ էր շփվել: Ու մորական տատն ու պապը տղայենց հետ չեն ապրում, առանձին են ապրում. գյուղ մտնելուց՝ գյուղի ձախակողմ¬յան-կենտրոնական ափին, սարի ստորոտին ու ձորի պռնկին: Ու ամառները միշտ հով ու զով է նրանց տանն ու սենյակներում ու ձորի պռնկին կախված այգում, իսկ գարնանը, աշնանն ու ձմռանը՝ զով-խստաշունչ քամի է փչում վարար-անձրեւոտ օրերին սարից կախված, գյուղին մի առանձնակի գեղեցկություն տվող, ծիածանի բոլոր գույներն իր մեջ կապած-ծիածանի բոլոր գույներով փայլփլող «Շրշռան»-ջրվեժից:
Ու ինը աղջիկ են ծնել-մեծացրել պապն ու տատը, եւ ամեն-հա¬ջորդ երեխայի ծնունդին՝ տղա-երեխայի են սպասել, բայց այդպես էլ տղա-երեխա չի ծնվել՝ չեն ունեցել, եւ ինը աղջիկ են ունեցել: Ու տղայի մայրը՝ ամենաավագն էր, եւ «ամենաշուտն է թողել» հորական տունը, եւ «ամենաշուտն է դուրս եկել» հորական տնից՝ քույրերից ամենաավագն ու ամենամեծն է՝ ամուսնացել ու տեղափոխվել է, բայց շատ հեռու չի գնացել՝ մի քանի տուն էն կողմ՝ հենց նույն գյուղում-նույն գյուղացի տղայի՝ տղայի հոր հետ է ամուսնացել: Եւ, ինչպես աղջիկների հետ լինում է սովորաբար, այդպես էլ տղայի տատի ու պապի աղջիկների, այսինքն, տղայի մորաքույրերի հետ է կատարվել լինելիքը՝ հերթով ամուսնացել ու հերթով լքել-թողել են հորական տունը, եւ հիմա պապն ու տատը, «էդ»՝ երկհարկանի, լեն ու բոլ սենյակներով տանը, մենակ են ապրում: Եւ ամեն ինչ ունեն ու ամեն ինչ պահում են իրենց գյուղական-կենցաղավարական կյանքում՝ գառ, խոզ, կով, ոչխար, հավ, հնդուհավ: Բակում գելխեղդ շունն է կապած, իսկ պապը նաեւ «Մուրի» անունով էշ ունի, որ նստում, գնում գյուղի կալերում պահակություն անում, ու նստած-հետ է գալիս: Պապը ուտող-խմող մարդ է, նաեւ հումորով է եւ, հիմնականում, բոլոր հումորներն իր վրա անում ու թոռներին ծիծաղեցնում է: Նաեւ ձեռքից ամեն-ինչ գալիս է. մեկ-մեկ որսորդություն է անում, եւ «սիրտը տված ժամանակները», հրացանը վերցնում ու տան կողքի ձորակի անտա¬ռը, կամ գյուղի վերեւն ընկած սարերի լանջերի անտառներում որսի է ելնում. «կանաթ-մանաթ սարում»-կաքավ է բռնում, մոշահավ, վայրի աղավնիներ, նապաստակ է խփում-բերում, եւ հիմնականում դատար¬կա¬ձեռն հետ չի գալիս՝ լավ որսկան է:

Տղայի Հայկազ-պապը նաեւ լավ հյուսն է, եւ տղայի տատիկի տիրական բզբզոցներին ականջալուր՝ «…սիրտս նեղվում է էս հիպլի-պուճախներում», սակայն ամենաշատը սիրով լցված, ու հլու- հնազանդ՝ կացինն ու մուրճն ու ուրագն առնում եւ… համարյա ամեն տարի մի նոր «սարքած» պատշգամբ է կցմցում անցած տարվա նոր «սարքած» պատշգամբին, ու ինքն-իր վրա հումոր է անում, ու ասում է՝ սենց, որ գնա, Աննուշկային սենց, որ լսեմ, մի քանի տարուց հետո գնալու ու ներքեւի հարեւանների՝ Հեղնանց ու Թամարենց տների տանիքներին ենք «իջնելու»-մեր պատշգամբները նրանց պատշգամբ¬ներին կցմցելով:
Ու «Հեղնան» ու «Թամարը» տղայի պապի-տատի «ներքեւի» հարեւան¬¬ներն են, եւ մրցությունը դրանից է երեւի՝ տղայի տատի տի¬րա¬կան լինելը, ու երկուսն էլ՝ «Հեղնան» ու «Թամարը», տղայի տատի նման տիրական, մի քիչ ինքնամփոփ-միջին տարիքի կանայք են իրենց-միայնակի դարդերով պայմանավորված: Ու «Թամարան»՝ դեռ ոչինչ՝ գնացող-եկող ունի՝ աղջիկը՝ «Նուրան»՝ կողքի կպած տանն է ամուսնացել-տնավորվել եւ, «երբ ուզենան»՝ «ինքն ու թոռներ-երեխե¬քը»՝ «մոր մոտ կլինեն ամեն պահի եւ մոր մոտ են ամեն պահի», բայց «Հեղնան լրիվ մենակ է», ու մեղավորը «ընկեր Ստալինն է», «ընկեր Ստա¬լինն է» մեղավորը, որ «էդ թվերին»՝ «ինչքան լուսապայծառ-աչքա¬բաց-ինքնուրույն դատողությամբ», «խելքները գլխներին» մարդ կար՝ կորած գյուղերից, թե լեն ու բոլ քաղաքներից՝ կոլոլեց-տարավ հեռո՜ւ սիբիրներում իր գլխակերների հետ-գլուխները կերավ: Ու, «էդ թվերին» գյուղում «Հեղնան միակն էր», որ «վախ չուներ», ու «երկա՜ր-խլեղը հագին բոյ ուներ», ու «երկա՜ր-խլեղը հագին-բոյով մեկ կտրին կանգնում», ու ականջները վախից փակած, մկան ծակերում դողացող համագյուղացիների գլխավերե-ւով-մեկ գոռում էր դեպի առ բարձրյալն ու առ «ընկեր Ստալինը». «…Ստըլինին բալա՜ն թաղիմ է, հա՛, թաղիմ, որ տարավ իմ մինուճար բալայիս գլուխը կերավ»: Ու, «էդ թվերին» յուրահատուկ, բայց ոչ մեկը «խաբար չէր տալիս», ու ամեն-նրա գոռոցի հետ, «էդ թվերին» յուրահատուկ՝ եւ բոլորը վախից գլուխներն առնում ու ականջները փակում եւ մկան ծակերին «հազար թուման էին տալիս», բայց… «խաբար չէին տալիս», եւ բոլորը գիտակցում էին, «հասկանում էին», որ նա ճիշտ է, եւ բոլորը՝ լավ-վատ նորմալ տանիքներով-նորմալ տներում են ապրում, սակայն «Հեղնայի» մինուճար-տղային «ընկեր Ստալինը» տարել եւ իր գլխակերների հետ՝ գլուխը կերել էր, ու հիմա «Հեղնան» տանը՝ տան-տղամարդ չունի, ու տան վրա՝ նորմալ-թիթեղով տանիք չունի՝ խոտով-ցեխով շաղախված, անցնող-դարձող համագյուղացիների ոտի տակ տված-տափարակ դառած, անտերի տպավորություն թողնող կտուր է, էն էլ՝ հա՜. «…Շա¬փա¬ղա¬թը ե՞րբ սարքեց-թողեց-անդարձ, անդարձ գնաց…»:

Ու «Հեղնան»՝ «նախահեղափոխական»-մի տարիքով-«խլեղով» կին՝ «ան¬տեր Հեղափոխության բերանն էր ընկել». խլեղը հագին, բո¬յով-մեկ, իր կտրին կանգնած, լո՜ւռ, տիրակա՛ն, զո՛ւսպ: Զո՛ւսպ: Առանց լաց ու կոծի: Եւ մարտահրավերի նման, զուսպ-պինդ, անդրդվելի-միայնակ կանգնած էր «անտեր Հեղափոխության» ու նրա տնաքանդ հետեւանք¬ների եւ… «աչքները արյուն կոխած-մթնված»-տնաքանդ հեղափոխականների դեմ-հանդիման: Ու, փաստորեն, «էդ թվերին», «Հեղնան» բաց-բացահար մարտահրավեր էր նետել «գլխակեր»-«ընկեր Ստալինին» ու նրա գլխակեր-արբանյակներին ու ամբողջ «Վախի՛» համակարգին: Ձեռնոց էր նետել Վախի՛ համակարգին բաց-բացահար, իր կտրին միայնակ-բոյով-մեկ կանգնած, փաստորեն: Ու… բռնատիրությունը, իներտ-անտարբերների ու ստրկական հոգեբանու¬թյամբ-կամազուրկների թողտվությամբ, բոլո՜րի անխոս-թողտվու¬թյամբ՝ աչքի առաջ, օձի լպրծուն-ճկուն ոլոր-մոլոր¬մուն¬քով՝ շարժում¬նե¬րում-գործունեությամբ ազնիվ-ազատատենչ թռչնի բույ¬նը սողոսկե¬լու նման ծակում էր երկրի խորքը, եւ լավ սպիտակուցներով-լավ ձվերը հերթով լլկում ու կճեպը կողքի էր թքում, կուլ էր տալիս, ծամում էր, սպանում ու խեղդում էր:

Ու «շրջանից» գյուղ այցելած-եկած «կուլտ¬լուս-բաժնի» «գրգռված տղամարդու նման կատաղած» կանան¬ցից մեկը գյուղի ակումբում, գյուղացիներով ու գյուղի «կուլտլուս¬բաժնի» աշխատակիցներով շրջապատված «լսեց» հեռվում, գյուղի ծայրին, տան կտրին կանգնած «խլեղով-կնոջ» բա՜րձր-աղերսանք-բողոք-դիմումն առ Աստված ու առ «ընկեր Ստալինը». «…Ստըլինին բալա՜ն թաղիմ է, հա՛, թաղիմ, որ տարավ-իմ մինուճար բալայիս գլուխը կերավ», ու… վա՛խ զգաց, եւ վախի՛ց պպզեց գյուղացիների առաջ ակումբի հատակին, ու ձեռքերը տարավ ու ականջները փակեց, եւ պպզելուց ու ականջները փակելուց հետո ասաց, վախեցած-բարձրաձայն-սրտացավ ծկլթաց, ծկլթաց ու ասաց, ասաց՝ ամա՜լ-աբա՛լ, էդ կնոջն ասեք՝ խլեղը հագին ուղիղ չկանգնի էդ կտրին, ու սո՛ւս մնա: Սո՛ւս մնա: Հասեք՝ ասեք, թող՝ սո՛ւս մնա: Ու գյուղացիները հերթով ու «իրար խանգարելով», թաքուն-կամաց քրթմնջոցով ու վախեցած-մրմնջոցով «էդ կնոջը» «ինչքան կարողացան՝ հասկացրին» «բանի եղելությունը»… Եւ «չոր տեսքով», տղամարդու տիրական վարք ու կարգով «էդ կինը» մեկեն «մեղկացավ», ու ձեռքը տարավ եւ «վրա-վրա» հոսող արտասուքները սրբեց, ու «խլեղով կնոջը» «մեջներն ու արանքներում պինդ պահող» գյուղացիների պնդությունը հասկացավ միանգամից՝ «…սրանք գաղտնիք պահող են…», եւ «վրա-վրա» եկող արտասուքները սրբելով, կամաց, մրմնջոցի նման ասաց, ասաց՝ իմ տղային էլ… ա՜յ-սենց գանգուր մազեր ուներ… տարան ու… գլուխը կերան:

 

/շարունակելի/

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031