Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետը՝ «Լավագույն մարզական ընտանիքում»

Հուլիս 19,2016 23:33

Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի եզրափակիչ փուլի բացման արարողությունը:

Մրցաշարի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը մասնակից ընտանիքներին ներկայացրեց ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի փոխհրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին եւ Մարտական Խաչ 1-ին աստիճանի ասպետին նվիրեց իր ձեռքի ժամացույցը

Գնդապետը ողջունեց մարզական ընտանիքներին՝ նշելով, թե շատ ուրախ է, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում առողջ ապրելակերպը մտնում է հատկապես երիտասարդ ընտանիքների առօրյա: Իսկ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն, անկասկած, կենսական ու ռազմավարական անգնահատելի դերակատարություն կարող է ունենալ արդեն երկար տարիներ պատերազմական վիճակում ապրող ԼՂՀ-ի եւ Հայաստանի համար: Ես առաջին անգամ այս մրցույթի եզրափակչին ներկա լինելու առիթն ունեցա: Ուրախացնում է, որ ընտանիքների ծնողներն էլ երիտասարդ կամ միջին տարիքի են, իսկ երեխաները՝ 6-ից 17 տարեկան: Բոլորն էլ ֆիզիկական լավ պատրաստվածություն են ցուցաբերում, ինչը շատ կարեւոր է հայկական երկու պետությունների համար: Իսկ ավագ տարիքի տղաները, որոնք շուտով կհամալրեն Հայոց բանակը, արդեն իսկ իրենց ֆիզիկական պատրաստվածության աստիճանով գրեթե չեն զիջում այսօրվա մեր բանակի հերոս զինվորներին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031