Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չպատասխանեց, թե ինչ պետք է անի իշխանությունը, որ դժբախտ միջադեպերը չկրկնվեն. (Տեսանյութ)

Հուլիս 19,2016 23:40

«Այսօր մենք հավաքվել ենք սգալու գնդապետի կորուստը եւ չեմ կարծում, որ հարցերին պատասխանելու ժամանակն է»,-ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է անի իշխանությունը, որպեսզի չկրկնվեն այսպիսի դժբախտ իրադարձությունները:

Էդուարդ Շարմազանովը եկել էր մասնակցելու Աբովյան քաղաքում տեղի ունեցող գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությանը:

Պարոն Շարմազանովն ասաց, որ հարցերին հետո կպատասխանի:
Հիշեցնենք, որ գնդապետ Վանոյանը սպանվել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Իբր սգում են ոստիկանի մահը? Ուղղակի շոու են սարքում էս տխուր միջադեպից՝ հայ մարդը սպանեց հայ մարդու: Իրենց իսկ ստեղծած ամենաթողության, անօրինականության զոհն է էս ոստիկանը: Մի հայելի չկա, սրանք նայեն իրենց???

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031