Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղին սատկացնել ա պետք (պատմվածք)

Հուլիս 20,2016 12:25

-Տո շատ էլ ճիշտ են արել, դրանց սաղին գյուլլել ա պետք, էդ պ…ի վաստակները բոլորիս արյունը ծծեցին, կոռումպացված անասունները… թող սատկացնեն սաղին,- հարկային նախկին աշխատակիցը, որ հիմա թոշակառու էր, բայց ՊԵԿ-ում աշխատած տարիներին հասցրել էր երկհարկանի տուն սարքել Երեւանի կենտրոնում, իր, կնոջ, զոքանչի, որդու եւ դստեր համար մեքենաներ գնել, աղջկան՝ «բյութի սալոն», կնոջը՝ մանկապարտեզ, հարսին՝ «բուծիկ» նվիրել, դե տղային էլ ԱԱԾ-ում էր տեղավորել, բորբոքված պաշտպանում էր ոստիկանի սպանությունը:

Վիճաբանությունը շուկայում էր, ուր նախկին հարկայինը եկել էր որդու ծնունդի համար խորովածի միս առնելու:

Հակառակ կողմից վիճաբանողը նախկին պատմության ուսուցիչ էր, որը տուն պահելու համար մսավաճառ էր դարձել.

– Բայց պատմությունը ցույց է տալիս, որ նման ձեւով ոչ մի հարց չի լուծվում: Էլ չեմ ասում, որ սպանվածը կարգին մարդ էր, Հայրենիքի համար բազմիցս կռված, շատ լավ անձնավորություն: Սպանությունը չի արդարացվում ոչ մի բանով:

– Դրան էդ էլ էր քիչ, խի՞ էր հանել կրակում:

-Բա ի՞նչ աներ՝ զինված խումբը գրոհով մտնում է իր պաշտպանյալ տարածք, ի՞նչ պիտի աներ, ասեր՝ բարո՞վ եք եկել:

-Հա, թող ինքն էլ միանար, թող սաղ ոտի կանգնեն, պիտի գյուլլեն սաղին, հանեն ցցին, կերան մեզ, ծծեցին մեր արյունը…

Տեսնելով, որ վիճաբանելն անիմաստ է, մսավաճառ-ուսուցիչը լռեց:

Նստելով հսկայական ջիպը՝ նախկին հարկայինը հաղթանակած տոնով վերադարձավ տուն…

Տան մոտ մեծ բազմություն էր հավաքվել, ինչ-որ բան էր կատարվում: Արագ դուրս թռավ մեքենայից եւ մոտեցավ.

-Էս ի՞նչ ա եղել…

-Ախպերսսս…. Ցավակցում եմ, ցավդ տանեմ… մի քանի հոգի զինված հարձակվել էին ազգային անվտանգության շենքի վրա, տղուդ խփել են: Խփելուց գոռացել են՝ հերիք ա մեր արյունը ծծեք, սաղիդ սատկացնել ա պետք…

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031