Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. Սերժ Սարգսյանը փաստացիորեն հրաժարական է տվել

Հուլիս 20,2016 12:39

«ԱԻՄ-ը մշտապես բացառել է ուժի կիրառումը, հետեւաբար թվում է, թե այստեղ էլ պետք է ասեինք՝ գիտեք, ուժ է կիրառվել, վատ բան է: Բայց բացի մեր մասնավոր մոտեցումից՝ կա մեր քաղաքակրթության հիմնական մոտեցումը`եթե պետությունները խախտում են մարդու իրավունքները, իրավունք են տալիս քաղաքացիներին`դիմել ընդվզման»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրեբունի շրջանի տարածքում գտնվող, «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդի հարակից տարածք քիչ առաջ այցելած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նկատեց, որ առաջին նախագահի պաշտոնավարման օրից ամեն ինչ խախտումներով է ուղեկցվել: Բայց վերջին կարեւորագույն խախտումը, նա համարում է սահմանադրական հանրաքվեի կեղծումը, որին, չգիտես ինչու, իր համոզմամբ, հասարակությունը շատ ուշադրություն չի դարձնում:

Paruyr_Hayrikyan_1

Բայց, ինքը`Հայրիկյանն, այս տեսանկյունից վերլուծելով «Սասնա ծռերի» գործողությունները՝ նկատում է, որ այդ մարդիկ փորձ են արել քաղաքական ճանապարհով լուծումներ գտնել, բայց հանրաքվեի կեղծումը վերջնականապես վերջ դրեց մարդու իրավունքների ապահովմանը եւ կարծես թե այլ ելք էլ չէր մնում:

«Մենք պիտի մեծ զգուշավորությամբ խոսենք այս երեւույթի մասին: Մենք ունենք երեք հիմնական խնդիր`երեքն էլ`խուսափել արյունահեղությունից»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

«Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ «Սասնա ծռերի հիմնական պահանջին, որոշել է հրաժարական տալ, որովհետեւ եթե որեւէ երկրում այսպիսի բան լիներ, նախագահը անմիջապես պիտի ասպարեզում երեւար, եթե ինքը իրեն նախագահ է համարում: Ես կարծում էի, ինքը պիտի երկար ձգի, բայց փաստացիորեն ինքը հրաժարական է տվել»,- ասաց Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով Սերժ Սարգսյանի լռությանը:

Բայց ասաց նաեւ, որ բավական գոհ է իշխանությունների այս երեք օրերի պահվածքից`«անխոհեմ գործողություններից զերծ մնացին»:

Ժիրայր Սեֆիլյանի հետ այս ընթացքում կապվել Պարույր Հայրիկյանը չի փորձել, քանի որ ինքը դատապարտում է զինված գործողությունները, բայց նկատում է, որ գիշերը կալանավորված Կարո Եղնուկյանը, որն ԱԻՄ-ի արտաքին կապերի պատասխանատուն է, փորձում էր հանրությանն իրազեկել եւ իր ձեւով կանխել հնարավոր բացասական զարգացումները: «Կարոն կալանավորված է այն բանի համար, ինչը դուք հիմա անում եք: Դրա համար կալանավորել Կարո Եղնուկյանին, հավասարազոր է կալանավորել որեւէ լրագրողի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    Ապրի Պարույրը – ինքը դատում է, ինքը որոշում եւ մեզ հայտարարում ,,էս ըսենց ա,, …. քանի որ ճիշտը ըտենց ա! Ռուսի թերթերն էլ արդեն թմբկահարում են թե Ս. Ս. – ն հրաժարվում է! Չե մի չե բրդած մածուն:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031