Լրահոս
Օրվա լրահոսը

Հայթայթված զենքը կրակեց ոչ թե Արցախում, այլ Երեւանում

Հուլիս 20,2016 13:12

Համադրենք մի քանի հայտարարություններ:

Մայիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ. ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն, ինքը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

Հունիսի 8-ին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես զենք, զինամթերք ու հանդերձանք էր խնդրում Սերժ Սարգսյանից. «Դիմում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով ս.թ. մայիսի 17-ին նրա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունը, թե ովքեր ուզում են, թող գնան վերցնեն այդ կորցրած տարածքները և, ի պատասխան այդ մարտահրավերի, նրանից պահանջում է պայմաններ ստեղծել կամավորների պատրաստման համար, այդ թվում՝ տրամադրել անհրաժեշտ հանդերձանք, զենք և զինամթերք»:

Այժմ պարզվում է, որ մեկ այլ կառույց, որի առաջնորդը Ժիրայր Սեֆիլյանն է՝ կարողացել է այս ընթացքում զենք հայթայթել, սակայն այն գործադրել է ոչ թե Արցախում, այլ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հուլիսի 17-ին զինյալ հարձակում իրականացնելու ու պատանդներ վերցնելու նպատակով:

Ի հակադրություն սկզբնական շրջանում տարածվող այն լուրերի, թե «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամներն անզեն են եղել կամ միայն երեքն են զինյալ եղել ու տեղում՝ ոստիկանական զինուժով են համալրվել՝ ընթերցեք «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի բացահայտումը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում:

– Մի հարց էլ՝ կապված ձեր զինված լինելու հետ: Դուք զինվա՞ծ եք մուտք գործել ոստիկանություն, եւ որտեղի՞ց ձեզ այդ զենքերը: Փաստորեն, երբ ժամանակ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ձեր մյուս համախոհ ընկերներին ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ կապված մեղադրանք առաջադրվեց, դա այնքան էլ հիմնազուրկ չէր:

– Անշուշտ, զինված ենք եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից, ասեմ հետեւյալը՝ եթե այս բանդայի եւ մյուս ակնհայտ բանդիտների զենքերի վերաբերյալ հարցերը լուծվեն, եւ որոշվի, բացահայտվի, թե որտեղից նրանց եւ մյուս սրիկա հանցագործներին այդքան զենք, այդ ժամանակ մենք այդ հարցի պատասխանը կտանք: Մենք մեր հայրենիքն ազատագրելու հարցն ենք լուծում, լավ ենք արել, շատ ճիշտ ենք արել, որտեղից որ հնարավոր է եղել, ճարել ենք, հայթայթել ենք եւ արել ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Էս անհեղինակ, անկապ տեքստը տպել եք, որ ի՞նչ անեք…
    Թե՞՝ տպել են տվել…

    • Հարգելի Մարգար Մախսուդյան: Այստեղ գրեթե հեղինակային խոսք չկա՝ բոլորը մեջբերումներ են արդեն արված հայտարարություններից: Եթե դուք Սեֆիլյանի, Շուշիի առանձնակի գումարտակի, Վարուժան Ավետիսյանի հայտարարությունները անկապ եք համարում, կամ գտնում եք, թե ինչ որ մեկը պետք է պարտադրեր դրանք տպել տար՝ կարծիքի Ձեր իրավունքն է: Սակայն ուշադրություն եմ հրավիրում, որ դրանք ավելի վաղ առանձին առանձին հրապարակվել են նաեւ մեր կայքում:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելի Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ /ջան /, իրոք այստեղ հեղինակային խոսք չկար, բացի վերնագրից, և ես հանում եմ տեքստին իմ կողմից տված ՛՛անկապ՛՛ բնութագիրը:
        Սակայն, ցավոք, եթե այն անկապ չէ, այնուամենայնիվ շատ միակողմանի է, քանի որ այնտեղ բացակայում է երկրորդ կողմի՝ մեր իշխանությունների, այսինքն՝ ձեր նախագահի խոսքը: Այդ բացը լրացնելու նկատառումից ելնելովներկայացնում եմ Նրա բազմաբովանդակ և համապարակ խոսքը ասված դեռևս մեկ տարի առաջ.
        https://www.youtube.com/watch?v=oiOe978sGf0
        , որտեղ գրեթե ամեն ինչ ասված է, և թերևս դա՛ է պատօճառը, որ նա այլևս հարկ չի համարում հասարակ մահկանացուներին նոր, առավել իմաստուն մտքերով ծանրաբեռնել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031