Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանների ապաշրջափակումը ֆանտաստիկ է թվում. Ալեքսանդր Կռիլով

Հուլիս 20,2016 19:00

Վերջերս «Իզվեստիայի» «դիվանագիտական աղբյուրները» հայտնել էին , թե Կրեմլի միջնորդությամբ ընթացող ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում: Ըստ այդմ` ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման վրա եւ ռուսական ծրագիրը նաեւ նախատեսում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ` հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում: Ռուսաստանը նման ծրագրեր կարո՞ղ է  ունենալ, «Առավոտը» հարցրեց` ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին:

ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովը

ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովը

«Այդ ամենը շատ ֆանտաստիկ է թվում, որպեսզի իրականություն դառնա: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանների ապաշրջափակո՞ւմ: Դրան կարող է հավատալ իրականությունից ամբողջությամբ կտրված երազողը: Կրկնում եմ մեկ անգամ եւս` բանակցային գործընթացը վաղուց է փակուղի մտել, կողմերի դիրքորոշումները շարունակում են իրարամերժ մնալ` ռազմական լարվածության եւ փոխադարձ թշնամության մեծացման ֆոնին: Անկարան, ինչպես եւ Բաքուն, համարում են, որ Ադրբեջանին «գրավյալ բոլոր տարածքների» վերադարձը խնդրի միակ լուծումն է: Ավելին`ղարաբաղյան խնդիրը Անկարան օգտագործում է ընդդեմ 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր քաղաքականության:

Հիմա իրավիճակն այնպիսի փուլում է, երբ չկան որեւէ պայմաններ բանակցությունների եւ փոխզիջումների գնալու համար: Որպեսզի նորից այդ գործընթացը վերագործարկվի` ոչ պատրանքային, այլ իրական, անհրաժեշտ է ապահովել իրական հրադադար` արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներով շփման գծում: Այն պայմաններում, երբ շփման գիծը վաղուց վերածվել է ճակատի` ինչ-որ մոդելների մշակումն անիմաստ է», նկատեց մեր զրուցակիցը:

ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031