Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը երեկվանից իր համար Խորենացու փողոցում անելիք չի տեսնում

Հուլիս 21,2016 23:25

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ինքը Խորենացու փողոցում գտնվելով գործընթացները ղեկավարելու, կոորդինացնելու նպատակ ունի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության գրասենյակ հրավիրված լրատվամիջոցներին ասաց,  թե ինքն այդպիսի հավակնություններ չունի:

«Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում եւ այն ժամանակ, երբ կամ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն եւ ես էլ տեսնեմ, որ էնտեղ կա անելիք իմ հռչակած, մեր հռչակած ծրագրերի շրջանակներում: Հակառակ դեպքում, երեկվա իրադարձություններից եւ դրան հաջորդող մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», – հայտարարել է ԱԺ պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. armen says:

    Ոչ թե Նիկոլը չի տեսնում, այլ ժողովուրդն իրեն էնտեղ չի ուզում տեսնել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031