Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Խնդրի խաղաղ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է». (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 22:03

Այսօր Խորենացի փողոցում Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանից  Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունից կարելի է ենթադրել իշխանությունները զիջումների չեն պատրաստվում գնալ եւ կատարել «Սասնա Ծռեր» խմբի պահանջները, եւ նաեւ նշվել է, որ խնդիրը պետք է խաղաղ լուծվի, ի՞նչ ելք է տեսնում պատգամավորը:

Khorenatsi_4

Փոստանջյանն ասաց.«Միակ լուծումն այս իրավիճակից դուրս գալու, դա Սերժ Սարգսյանի հեռացումն է: Եւ խնդրի խաղաղ լուծումը հենց դա է:

Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ  զինված խումբը պետք է հանձնվի, պատանդներին բաց թողնի, այս առնչությամբ պատգամավորն ասաց.«Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց ենք մենք հանձնելու մեր հայրենիքի մի մասը, ո՞նց ենք հանձնելու մեր հերոսներին: Ինքը պետք է հանձնվի, որովհետեւ ահաբեկիչն ինքն է: Մենք խնդիր ունենք իր հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031