Լրահոս
Օրվա լրահոսը

Բարդ իրավիճակ. «Հրապարակ»

Հուլիս 23,2016 09:08

Երկար սպասված ուղերձը հասարակության, վերջապես հնչեց։ Երեկ արտահայտվեցին եւ ՀՀ գործող նախագահը, եւ առաջին նախագահը, անգամ ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն իրենց հեղինակավոր խոսքն ասացին։ Խոսք, որին 6 օր շարունակ սպասում էր հանրությունը։ Հիմա եկավ գործին սպասելու ժամանակը։

Թե ինչ հանգուցալուծում կգտնի իշխանությունը, կգտնի՞ արդյոք, թե՞ դեպքերը կթողնի ինքնահոսի՝ թույլատրելով, որ տարբեր ուժեր եւ անձինք օգտվեն ստեղծված վիճակից, կերեւա առաջիկա օրերին։ Այո, բարդ իրավիճակ է, եւ խորհուրդ տալն էլ հեշտ չէ։ Բայց իշխանությունը նաեւ պատասխանատվություն է ենթադրում եւ նման բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու պարտականություն։

Հակառակ պարագայում ստացվում է որ իշխանությունը միայն գռփելու, վայելելու, սեփական ժառանգների անվրդով ապագան ապահովելու համար է։ Հենց այս վճռական պահերին են գնահատվում իշխանավորների, քաղաքական գործիչների միտքը, ճկունությունը, ամենաբարդ իրավիճակներից ելք գտնելու, անարյուն հանգուցալուծման հանգելու ունակությունը։

Սա դաժան փորձություն է տարրական հարցերը լուծելու անընդունակ մարդկանց համար, բայց եթե ուզում են, որ իրենց իշխանությունը շարունակություն ունենա, պետք է գտնեն այդ լուծման բանալին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031