Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. Այսօր կամ վաղը զենքերը պետք է վայր դնել

Հուլիս 23,2016 21:49

«Մենք հասել ենք մի կարեւոր կետի՝  տեսնում եք այս պահին խաղաղ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, որը նաեւ միջնորդական առաքելություն է իրականացնում:

Նա համոզմունք հայտնեց, որ թե՛ իշխանությունները, թե՛ զինված խումբը կպահպանեն անդորրը եւ քաղաքակիրթ ձեւով լուծումներ կտան. «Վստահ եմ ամեն ինչ խաղաղ կանցնի»:

Վիտալի Բալասանյանը նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից շատերի հետ ճանապարհ է անցել, եւ  ստեղծված իրավիճակում չէր կարող ձեռնպահ մնալ. «Ինձ որեւիցե մեկը չի խնդրել, դա իմ պարտականությունն եմ համարել»:

Armed group which occupied the police station in Erebuni district on the 7th day of the occupation freed the hostages demanding a meeting with media representatives. Yerevan, Armenia.

Armed group which occupied the police station in Erebuni district on the 7th day of the occupation freed the hostages demanding a meeting with media representatives. Yerevan, Armenia.

Նա համարում է, որ չի կարելի նման ակցիաներ կատարել, ըստ նրա, խնդրին պետք է շուտափույթ լուծում տալ. այսօր կամ վաղը զենքերը վայր դնել: Անդրադառնալով այն կարծիքին, թե հավաքի ընթացքում  սադրիչներ են եղել, Վիտալի Բալասանյանն ասաց. «Ես կարող եմ ձեզ վստահ ասել՝ ինձ մոտ, հարազատ մարդիկ, որոնց ես վստահում եմ, եղել են միտինգի տարածքում, այդպիսի մարդիկ այնտեղ չեն գտնվել երեկ չէ նախորդ օրը կամ երեկ: Եթե իհարկե՛, պնդում են, որ եղել են, ապա ինչո՞ւ երեկ խաղաղ անցավ, ուրեմն՝ չի եղել: Այդ սադրանքները կատարում են նրանք, ովքեր ուզում են արյուն թափել: Այդ մարդիկ մեր հասարակության մեջ տեղ չունեն»:

Վիտալի Բալասանյանը ասաց, որ առավոտյան հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանին, որը բոլոր իրավապահ մարմիններին ուժ չկիրառելու մասին հանձնարարականներ է տվել. «Ես առավոտյան տղաներին ներկայացրել եմ՝ նրանք, ովքեր օգտագործեն զենք տեղում կրելու են համապատասխան պատիժը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031