Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից. Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)

Հուլիս 23,2016 22:20

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական-վերլուծական ծրագրի ընթացքում Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Լրագրողները Վիտալի Բալասանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պնդո՞ւմ է իր այդ հայտարարությունը:

«Ես քիչ առաջ եղել եմ Ժիրայր Սեֆիլյանի մոտ: Նախագահի համապատասխան ներկայացուցիչն է եղել, եղել է նաեւ Ալեք Ենիգոմշյանը: Մենք քննարկել ենք զենքերը վայր դնելու հարցը: Եվ երեկ չէ առաջին օրը Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելուց եւ տղաների հետ, որոնց ասում են՝ քաղբանտարկյալ են, մենք եկել ենք մեկ եզրահանգման ե՛ւ Ժիրայրի, ե՛ւ այս տղաների հետ, որ որակավորում են անում, որ այդ մարդիկ քաղաքական ինչ-որ այլախոհ են եղել եւ այլն: Քաղբանտարկյալ հասկացություն ընդհանրապես Հայաստանում չկա, դա իմ անձնական կարծիքն է: Նրանք, ովքեր հիմնավորում են, որ կան քաղբանտարկյալներ թո՛ղ հիմնավորեն ի լուր աշխարհի, եւ ժողովուրդն իմանա, որ նա քաղբանտարկյալ է»,- ասաց նա:

Վիտալի Բալասանյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքերը վայր դնելու  տարբերակին: Նա ասաց, որ Սեֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, սակայն չմանրամասնեց, քանի որ ըստ նրա հարկավոր չէ դրանք այս պահին հրապարակել:

Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ասաց. «Ե՛վ Ժիրայր Սեֆիլյանը, ե՛ւ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանց մեծամասնությունը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից:  Բայց կան մարդիկ, որոնք որ պնդում են: Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ մոտ կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասաց՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:

Նշենք, որ ավելի ուշ հավաքի ընթացքում Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե Սեֆիլյանի խոսքը ճիշտ չի ներկայացվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031