Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահի և կառավարության պարտավորությունը պետք է լինի ստեղծված իրավիճակում գտնել անարյուն ելք». բաց նամակ

Հուլիս 24,2016 21:11

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ի Նաշվիլի հայկական համայնքից

Մենք՝ ԱՄՆ-ի Նաշվիլի հայկական համայնքի ներկայացուցիչներս, որոնցից մի մասը Հայաստանից արտագաղթել է Ձեր իշխանության տարիներին՝ չկարողանալով այլևս հանդորժել երկրում տիրող ապօրինի վարչակարգը, մարդկանց ընտրության և այլ իրավունքների բազմակի ոտնահարումները, անսանձ կոռուպցիայի դրսևորումները, քրեական տարրերի նկատմամբ պետական հովանավորչությունը, իրավական համակարգի անհուսալիությունը և մի շարք այլ արատավոր երևույթներ, մեր վերաբերմունքն ենք արտահայտում այսօր երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ձեր իշխանության տարիները երկիրը մղեցին վերջնական կործանման՝ ստեղծելով թե տնտեսական, թե քաղաքական փակուղիտարիներ շարունակվող ոչ լեգիտիմ ընտրությունները, դրսից գործադրվող ճնշումները Արցախի հարցում զիջումների գնալու վերաբերյալ, երկրում օրեցօր խորացող սոցիալական խնդիրների թնջուկը և արտագաղթի արագ աճող տեմպերը երկիրը այլևս կագնեցրել են լինել-չլինելու հարցի առջև։

Այն, ինչ կատարվում է այս օրերին Երևանում, խիստ մտահոգիչ է համայն հայության համար և մեր կոչն է, որ ՀՀ նախագահի և կառավարության պարտավորությունը պետք է լինի ստեղծված իրավիճակում գտնել անարյուն ելք։ Ժամանակն է, որ դուք փրկեք երկիրը այսօրվա գործող համակարգից և այն վարչակազմից, որը տարիներ շարունակ երկիրը մղել է անդունդի եզր, իսկ մարդկանց՝ ծայրահեղ քայլերի։

Հուսով ենք՝ իշխանությունները՝ Ձեր գլխավորությամբ գոնե մեկ անգամ կանսան ժողովրդի պահանջին և անարյուն կհեռանան՝ հնարավորություն տալով ազգի մասին իրապես հոգ տանող քաղաքական ուժերի կամ անձանց փորձել փրկել երկրի ապագան։

Նաշվիլի հայկական համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031