Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյանին «Սասնա ծռեր» խմբից միայն երկու ազատամարտիկ է հայտնի

Հուլիս 24,2016 21:37

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ ԳագիԿ Սարուխանյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված խմբի անդամներից ոչ բոլորին է ճանաչում:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ արդյոք ճանաչում է ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի անդամներին, ովքեր են նրանք, ինչով են աչքի ընկել:

Հիշեցնենք, որ հրապարակվել են խմբավորման անդամներից հետեւյալ անունները: Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Արամ Մանուկյան, Վարդան Գերավետյան, իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը:

Gagik_Saruxanyan

«Սասնա Ծռեր» խմբում կան նաեւ երիտասարդներ, որոնք արցախյան ազատամարտի ժամանակ շատ փոքր էին, բնականաբար, չէին կարող ազատամարտին մասնակցել, իսկ հիմա ինչ է, ազատամարտ չէ՞: Օրինակ՝ Գեւորգ Սաֆարյանն ավելի լավ ազատամարտիկ է, քան ազատամարտի որոշ մասնակիցներ: Այսօր այդ երիտասարդներն էլ են ազատամարտիկ, որովհետեւ ազատության համար են պայքարում, նրանք ահաբեկչության հետ կապ չունեն»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:

Պարոն Սարուխանյանը չցանկացավ խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործունեությանն անդրադառնալ առանձին-առանձին, որովհետեւ, իր խոսքով, շատերին չի էլ ճանաչում. «Մի քանի անուն տալիս եք, դժվարությամբ եմ տեղը բերում դեմքը: Եղել են դեպքեր, որ Գագիկ Եղիազարյանի հետ շփվել եմ, առնչություն եմ ունեցել՝ որպես «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ: Ակտիվ երիտասարդներ են, չհանդուրժող, քաղաքացիական ակցիաներին մասնակցող: Արմեն Լամբարյանի հետ էլ եմ շփվել «Հիմնադիր խորհրդարանի» շրջանակներում: Այսինքն, կան տղաներ, որոնց գիտեմ միայն դեմքով, չեմ էլ ճանաչում ովքեր են, միգուցե տղաներ են, որոնք նախկինում նվիրյալներ են եղել: Այ, օրինակ Կյուրեղյան եղբայրները արցախյան ազատամարտի ժամանակ փոքր են եղել, ինչպես կարող էին զենք վերցրած լինել, բայց նրանք ազատամարտիկ են հիմա, որովհետեւ ազատության համար են պայքարում»:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Գագիկ Սարուխանյանին հայտնի էին երկու ազատամարտիկ՝ Պավել Մանուկյանն ու «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Երեկ «Սասնա ծռեր»-ի ասուլիսում պարզ դարձավ, որ խմբի անդամներից մեկն էլ Բարսելոնայից է ժամանել. նա մերսող է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031