Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը կլինի նոր բանակցո՞ղ

Հուլիս 24,2016 21:43

Այսօր, «Ա1+»-ի միջոցով տարածվեց մի լուր, ըստ որի` «Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցություններում Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Aravot.am-ը փորձեց հեռախոսակապ հաստատել Աշոտ Մինասյանի հետ, բայց նրա հեռախոսը «անհասանելի» էր: Սիսիանից նրան լավ ճանաչող մարդկանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ՝ մեզ հայտնեց, որ հրամանատարը շատ լավ մարդ է, լավ հրամանատար. «Նա պարբերաբար հիվանդներին օգնություն է ցույց տալիս՝ լինի արցախյան պատերազմի ժամանակ վիրավոր տղա, թե՝ ոչ: Հանգիստ, համեստ մարդ է՝ Սիսիանի անցակետում է աշխատում»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե տեղյա՞կ եք, որ նա է շարունակելու բանակցություններ վարել եւ ի՞նչ եք կարծում՝ Աշոտ Մինասյանը կկարողանա  ի շահ բոլորի վարել այդ բանակցությունները, պատասխանեց. «Նա խելացի եւ հավասարակշռված մարդ է՝ կարծում եմ, որ, եթե օգուտ չտա՝ վնաս հաստատ չի տա»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    ՎՍՏԱՀ եմ, որ Աշոտ Մինասյանը լավ մարդ է, բայց լավ մարդ է նաեւ Վիտալի Բալասանյանը: Հենց սա է մեր իւշխանության էությունը. ինչին կպնում են վատ է դառնում, Վիտալի Բալասանյանի նման հերոսը հիմա դարձավ էլ ստախոս, էլ անկազմակերպ, էլ չգիտեմ ինչ…Ցավում եմ, բայց նույնը սպասվում է ոչ պակաս հերոս Աշոտ Մինասյանին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031