Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Մեկի քթից արյուն եկավ, Սերժ Սարգսյանն է պատասխան տալու»

Հուլիս 24,2016 21:49

Խորենացի փողոցում շարունակվում է խաղաղ ցույցը: Կազմակերպիչները կոչ են անում խուսափել ոստիկանների հետ բախումներից:

Նախաձեռնող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյան իր ելույթում ասաց, որ մարդկանց մեծամասնությունը հանդուրժում է անարդարությունները, բռնապետական կարգերը: Նրա խոսքով. «Գալիս է մի վիճակ, երբ հանդուրժելն անհնար է, եւ մարդիկ զենք են վերցնում, որպեսզի փոխեն այդ անարդար վիճակը: Մեր երկրում ձեւավորվել է ճգնաժամ, որը ստեղծել է Սերժ Սարգսյանը եւ մենք իրավունք ունենք նրան ներկայացնել մեղադրանքներ, նա տապալել է սահմանադրական կարգը, որը քրեորեն պատժելի է, մեր երկրում պաշտպանված չեն մարդու իրավունքները»:

Անդրիաս Ղուկասյանը վկայակոչեց ՄԱԿ-ի հռչակագիրը:
Նրա խոսքով. «Սերժ Սարգսյանն է կոռուպցիայի հովանավորը, ասում էր գլխից պետք է բռնել, ովքեր թալանում են պետությունը, ում գլխից բռնեցին, հենց նա է հովանավորում կոռուպցիան… Այլ հարցեր էլ կան. ինչո՞ւ Ջեբրաիլի բարձունքները թշնամին գիշերը գրավեց, եւ մեր բանակը չկարողացավ հետ վերցնել, թշնամու օգտին գործողություններ կատարելը եւս պետական դավաճանություն է:

Մեր հերոսներին սպանել են, ոմանց գլխատել, մինչդեռ բանակցություններ են վարում Ալիեւի հետ, ու Սերժ Սարգսյանն ասում է, եթե չհամաձայնեք, կլինի պատերազմ: Սա եւս ծանր հանցագործություն է, Սասնա ծռեր խմբի տղաները գործում են ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, նրանց գործողությունները կարող ենք գնահատել միայն, երբ դիտարկում ենք քաղաքական, սահմանադրական, հոգեբանական ու մյուս երեւույթները»: Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Եթե այստեղ մեկի քթից արյուն եկավ, Սերժ Սարգսյանն է պատասխան տալու իր կյանքով ու առողջությամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031