Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը` ՀՀ ղեկավարներին. «Չեկիստական ծախվածությամբ են իշխանության եկել»

Հուլիս 24,2016 22:07

Հուլիսի 24-ին Խորենացի փողոցում է ԱԻՄ նախագահ, նախաձեռնող խորհրդի անդամ Պարույր Հայրիկյանը Նա ելույթում ասաց. «Ժողովրդավարական երկրներում, այսպիսի գործողություն, ինչ ձեռնարկեց «Սասնա ծռերը», տեղի չի ունենում, մենք պիտի հասկանանք թե ինչ է կատարվել: Անդրեաս Ղուկասյանը քիչ առաջ ճիշտ ներկայացրեց իրավիճակը, թե ինչու են մարդիկ դիմել այդ քայլին: Ես ճանաչում եմ «Սասնա ծռերի» կարեւոր դեմքերին,  նրանցից մի քանիսի հետ էլ անհատապես շփվել եմ: Գիտեմ, որ մինչ այդ քայլին գնալը՝ նրանք փորձել են քաղաքական ճանապարհով հասնել մարդու իրավունքների հաստատմանը»:

Հայրիկյանի ձեւակերպմամբ, Սահմանադրական  բարեփոխումների պղծումը վերջին ակորդն էր: Հայրիկյանը հիշեց, որ նախընտրական  փուլում  Սերժ Սարգսյանը խոստումներ էր տվել, որոնք չի իրականացրել, նրա վկայակոչմամբ, «նույնիսկ ԵԺԿ առաջնորդն է կոչ արել քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, որը պիտի մեզ տաներ քաղաքակիրթ երկիր»:

«Ես հիացած եմ «Սասնա ծռերի» խոհեմությամբ, իրենց կատարած քայլը իրենց բարձր մակարդակի եւ որակական խորը զգացողության դրսեւորում է: «Սասնա ծռերի» նկատմամբ որեւէ գործողություն, գործողություն է քաղաքակիրթ աշխարհի հանդեպ»,-հայտարարեց ԱԻՄ նախագահը, ասելով, որ ՀՀ այսօրվա ղեկավարները «չեկիստական ծախվածությամբ են իշխանության եկել»:

Պարույր Հայրիկյանը ելույթից հետո երգեց: Նա ասաց, որ վաղուց չի երգել ժողովրդի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031