Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը

Հուլիս 24,2016 22:55

Հուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բերդավան գյուղի բնակիչներ Ա. Մ.-ը,  1985 թ. ծնված Ն. Մ.-ը և 1991 թ. ծնված Մ. Բ.-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Նոյեմբերյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

ՀՀ ԱԻն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031