Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» ամբողջական ցանկը. 31-ից 10-ն են կռված տղաներ

Հուլիս 24,2016 23:45

«Առավոտը» հրապարակում է «Սասնա ծռեր» խմբավորման ամբողջական ցանկը:

Եվ այսպես՝ խմբի անդամներ են

1.Պավել Մանուկյան

2.Վարուժան Ավետիսյան

3.Տիգրան Մանուկյան

4.Գագիկ Եղիազարյան

5.Արեգ Կյուրեղյան

6.Սերգեյ Կյուրեղյան

7.Արամ Հակոբյան

8.Աշոտ Պետրոսյան

9.Վարդան Գերավետյան

10.Արայիկ Խանդոյան

11.Մարտիրոս Հակոբյան

12.Արմեն Լամբարյան

13.Սմբատ Բարսեղյան

14.Էդվարդ Գրիգորյան

15.Արմեն Բիլյան

16.Մխիթար Ավետիսյան

17.Թաթուլ Թամրազյան

18.Թորոս Թորոսյան

19.Գեւորգ Իրիցյան

20.Սեդրակ Նազարյան

21.Արթուր Սողոմոնյան

22.Հովհաննես Հարությունյան

23.Հովհաննես Վարդանյան

24.Ռուբեն Գրիգորյան

25.Արայիկ Հակոբյան

26.Արթուր Մելքոնյան

27.Էդգար Սողոմոնյան

28.Գեւորգ Մելքոնյան

29.Գառնիկ Հովակիմյան

30.Արամ Մանուկյան

31.Տիգրան Սարգսյան

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում հակառակ պնդումների, թե խմբավորման մասնակիցներն արցախյան ազատամարտի մասնակիցներ են՝ կա հետեւյալ տեղեկությունը. «Զինված ուժերում ծառայել եւ ազատամարտին մասնակցել են միայն 10-ը, մյուսները զուտ քաղաքացիական անձինք են՝ վարորդ, շինարար, թիթեղագործ, նարկոդիսպանսերում գրանցված քրոնիկ ալկոհոլիկ, թմրամոլության հակում ունեցող, մշտական աշխատանք չունեցողներ, տարբեր հիվանդությունների պատճառով՝ ընդհուպ, նյարդային հիվանդության հոդվածով զինծառայությունից ազատվածներ, նախկինում դատապարտված անձինք»:

Հավելենք, որ խմբավորման մասնակիցներից մեկն էլ՝ Սեդրակ Նազարյանը, ինչպես ասուլիսի ընթացքում ասել էր լրագրողներին՝ եկել է Բարսելոնայից, ու մասնագիտությամբ մերսող է:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝  Քրեական օրենսգրքի 219-րդ (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031