Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին». Հրատապ ասուլիս Խորենացի փողոցից

Հուլիս 25,2016 10:25

«Արդեն 34 ժամ է՝ «Սասնա ծռերը» մնացել են առանց սննդի, զրկված են բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած հեռախոսակապ չունեն, էլեկտրականությունն էլ անջատված է: Անջատված են բոլոր կապի միջոցները. Սրանք իշխանությունների կողմից սրացման քայլեր են՝ չնայած վարչախումբը հայտարարում է, որ ցանկանում է բանակցությունները շարունակել դրական մթնոլորտում: Տղաներն ապացուցել են այս օրերին, որ կողմ են սրացման չգնալուն»,- քիչ առաջ Խորենացի փողում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ըստ նրա, բացի այս նշված խնդիրներից. «Երեկ գիշերվանից վարչախումբը դիմել է անվտանգության առումով սրացման, փորձ է արվել մոտենալ տարածքին, այս առավոտ նույնպես մթնոլորտի սրացման քայլ է արվել, ռազմական օղակները տարածքի վրայից են թռչել, տասը րոպե առաջ դիպուկահարներն անցել են իրենց սեւ գործին: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակամետ չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները»:

Yenigomshyan_Baghdasaryan_SanasaryanԱյս պահին ասուլիսը շարունակվում է, խմբի անդամները ընթերցում են այս իրադարձությունների հետ կապված հայտարարությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ Մարտիրոսյան says:

    1. ի՞նչ է նշանակում «հակամետ»
    2. ոչ թե «թռչել», այլ՝ «թռեԼ»

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031