Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին

Հուլիս 25,2016 17:40

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Մարզպետը ողջունել է հյուրին, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են տեղում ծանոթանալու մարզի աշխարհագրական առանձնահատկություններին, տնտեսությանը, զարգացման հեռանկարներին ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, քաղաքային ու գյուղական համայնքները, մշակութային արժեքներն ու բնակչության կազմը:

Խոսելով մարզի դիվերսիֆիկացիոն ծրագրի և կենսագործունեության տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին՝ մարզի ղեկավարը ներկայացրել է ոլորտներում կատարված աշխատանքները, իրականացված ծրագրերը:

Մարզպետը նաև մատնանշեց համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտները, տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հատկապես ընդգծվել է տուրիզմի, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև հումանիտար ուղղություններով համագործակցության հանդեպ հետաքրքրությունը:

Դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնելով Սուրիկ Խաչատրյանին ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ հույս է հայտնել, որ ապագայում իրենց բարեկամությունն ու բազմակողմանի համագործակցությունը շարունակական կլինի:
Հանդիպման ավարտին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպման համար՝ վստահություն հայտնելով համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Մարզպետը հույս հայտնեց, որ հետագայում կայանալիք հանդիպումները արգասաբեր կլինեն տարբեր ոլորտներում նորանոր ծրագրերի իրականացման համար:

 

Սյունիքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031