Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բացառիկ ծրագիր, որն աշխարհում առաջինը կիրառեցին հայերը (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 19:22

Դեռևս անցած տարվանից Հայաստանի հինգ բնագիտական հոսքերով ավագ դպրոցներում ներդրվել են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: Անչափ գոհ մնալով արդյունքներից՝ այս տարվա սեպտեմբերի 1-ից ևս հինգով ավելացրել են այն դպրոցների ցանկը, որտեղ կդասավանդվեն այդ առարկաները:

Այսօր Գյումրու «Ֆոտոն» վարժարանում  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,  Տեղեկատվական և Հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Լիլիթ Գևորգյանի, «Սինոփսիա Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի, ՎիվաՍելլ-ՄՏՍ և Յունիքոմփ ընկերությունների գլխավոր տնօրեններ Ռալֆ Յիրիկյանը և Արմեն Բալդրյանի միջև ստորագրվեց հուշագիր ավագ դպրոցներում վերը թվարկված մասնագիտական առարկաների ներդրման:

IMG_3802 IMG_3807

Կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով այս ոլորտի մասին, ասաց. «Այն եզակի ուղղություններից է, որն ապահովված է աշխատաշուկայով, համեմատաբար լավ վիճակում է, և մենք ունենք խնդիրներ, դրա մասին բազմիցս ասել եմ, բնագիտական մյուս ուղղությունների, հատկապես ֆիզիկայի, քիմիայի, նաև կենսաբանության ուղղություններով: Այստեղ ձևավորված դրական համագործակցության փորձը իր անդրադարձն է ունենալու բավականին վտանգված մեր հանրակրթական այդ առարկաների ուղղությամբ»:

«Սինոփսիա Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ, բացատրելով այդ առարկաների դպրոցներում դասավանդելու նպատակն, ասաց. «Դուք գիտեք, որ անցած տարվանից սկսվեց մի բացառիկ ծրագիր Հայաստանում, համաշխարհային պրակտիկայում նմանատիպը չունեցող, երբ հինգ բնագիտական հոսքերով դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկան», «Հեռահաղորդակցության հիմունքները» և «Տեղեկատվական տեխնոլոգիաները» այդ հինգ ավագ դպրոցներում դարձան պարտադիր առարկաներ: Ըստ էության մենք այսօր այս հուշագիրը ստորագրելով՝ արձանագրում ենք, որ առավել քան բավարարված ենք անցյալ տարվա մեր այս ծրագրի բովանդակությամբ և հաջողություններով, և ըստ էության ևս հինգ դպրոց այս տարի կմիանան այս ծրագրին: Կուզենայի նաև նշել, որ շախմատի ֆենոմենից հետո, ըստ էության, սա երկրորդ ծրագիր է, երբ համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դառնում են պարտադիր: Այս ծրագրի վերաբերյալ տարբեր կարծիքներ կային և համաշխարհային շատ մեծություններ, փորձագետներ նշում են, որ իրենք իրենց երկրներում՝ զարգացած երկրներում երկար ժամանակ, տասնամյակներով փորձում են նմանատիպ ծրագիր իրականացնելու, բայց հայրերն առաջինն էին, որ  համարձակություն ունեցան սկսելու: Ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ միայն համարձակություն ունեցանք սկսելու, այլ մեծ հաջողություն ունենք»:

ՎիվաՍելլ-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ասաց, որ սա համաշխարհային մակարդակով մտածված յուրահատուկ ծրագիր է, որով մտածում են աշակերտի մասին ու հնարավորություն տալիս ապագայում ավելի պատրաստված մասնագետ դառնալու աշխատաշուկայում: Այսօրվա աշակերտը, որը վաղը ուսանող է դառնալու, կգտնի համապատասխան աշխատանք: Ըստ Ռալֆ Յիրիկյանի, այն երկարատև ծրագիր է:

Յունիքոմփ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն էլ նշեց, որ ծրագիրն արդեն իսկ մեծ ոգևորություն է առաջացրել աշակերտների մոտ, նրանք սովորել են տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ, խորությամբ ծանոթացել են կիբեռ անվտանգության օպերացիոն համակարգերի հետ:  Ու քանի որ աշակերտները մեծ հաճույքով խորանում են այս առարկների մեջ, ըստ բանախոսի, սա ստիպել է իրենց տարեցտարի ավելացնել  դպրոցների թիվը: Գյումրիից ընտրվելու է արդեն երկրորդ դպրոցը: «Մեր պրակտիկան՝ որպես գործատուի, ցույց է տալիս, որ Գյումրիի երեխաները, երիտասարդությունը, ուսանողները շատ ակտիվ են ոլորտում և կարծում եմ, որ այդ առումով Գյումրին շատ մեծ հեռանկար ունի»,- ասաց Արմեն Բալդրյանը:

Նախարարը պարզաբանեց, որ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկել են ոչ մասնագիտական դպրոցներ, եթե առաջին փուլում ֆիզմաթ դպրոցները, քվանտ վարժարաններ  էին ընդգրկված, երկրորդ փուլում ավագ դպրոցներն են: «Սինոփսիա Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ հավելեց, որ տարբեր հաշվարկներով, Հայաստանի ՏՏ ոլորտում 3000-4000 որակյալ կադրերի պակաս կա., իսկ դա կարող են լրացնել միայն նմանատիպ ծրագրեր իրականացնելով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031