Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ահարոնյան. «Այս պահին երրորդ մեքենան է այրվում». (Տեսանյութ)

Հուլիս 25,2016 21:37

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը:

Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր մյուս  գրառման մեջ հայտնում է. 

«Այս պահին երրորդ մեքենան է այրվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031